Ալիևը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի թուլությունից, փորձում է մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից. Միքայել Մինասյան
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանի, նրա ղեկավարության, անձամբ նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի անվիճելի ձեռքբերումը, որոնց ներդրումը համաձայնության գալու հարցում անգնահատելի է: Այս մասին տելեգրամյան իր էջում գրում է Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Եռակողմ հայտարարությունը վերջակետ է դրել մարտական գործողություններին, սակայն այն միևնույն ժամանակ պետք է նաև մեկնարկ դառնար Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար: ՌԴ-ի հավակնությունները՝ որպես միջնորդի, որպես հետաքրքրված կողմի, չէին կարող սահմանափակվել միայն հրադադարով: Ռուսաստանը ցանկացել է և ցանականում է տարածաշրջանում կայունություն, կանխատեսելիություն, գործընկերություն և բաց սահմաններ տեսնել:
Ադրբեջանի համար այդ հայտարարությունն իր հաղթանակի «կիսաճանաչում» է: Եվ թեև պաշտոնական Բաքուն փորձում է իր ժողովրդին «երջանիկ աչքեր» ցույց տալ, այնուամենայնիվ, չի կարող թաքցնել որոշակի նյարդայնությունը՝ կապված այն բանի հետ, որ չեն կարողացել ստանալ առավելագույն հնարավորը փաստաթղթի ստորագրման ժամանակ: Թեև, իհարկե, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանը երազել անգամ չէր կարող նման արդյունքի մասին, որը գրանցվել է նոյեմբերի 10-ին:
Հայկական կողմի համար նոյեմբերի 10-ը, իհարկե, ամոթ և կապիտուլացիա է: Սակայն այդ փաստաթուղթը տարբեր կերպ են ընկալում հայ ժողովուրդը և Նիկոլ Փաշինյանը: Քանի որ նոյեմբերի 10-ի հայտարարությունը Նիկոլի համար իր աթոռը պահելու առիթ է: Պատահական չէ, որ նա ցանկանում է Հայաստանում բոլորին հավատացնել, որ իր հեռացումը կբերի նոր պատերազմի: Նա շահարկում է և կեղծավորություն է անում՝ փորձելով համոզել Ռուսաստանին, որ միայն հայտարարությունը ստորագրած անձը կարող է իրականացնել այն, և որ իր հեռացումը վարչապետի պաշտոնից կխարխլի այդ հայտարարության կետերը կյանքի կոչելու հնարավորությունները:
Ռուսաստանում կան նաև այնպիսիք, որոնք մտահոգվում են, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կսկսեն սեփական խաղը վարել, որում հնարավոր է ամեն ինչ՝ նախկին պայմանավորվածություններից հրաժարվելուց մինչև նոր արկածախնդրություն և պատերազմ: Սակայն Ռուսաստանը չի կարող չտեսնել նաև այն ռիսկերը, խնդիրները, մարտահրավերները, որոնք կապված են Նիկոլի և նրա իշխանության անցողիկության հետ:
Ադրբեջանն, իր հերթին, տորպեդահարում է հայտարարության իրագործումը, ինչի վկայությունն են պահվող ավելի քան 100 ռազմագերիները: Մոտեցումների և սպասումների տարբերությունը ստիպում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը համեմատել սովորական փուչիկի հետ, որը կարող է պայթել ցանկացած պահի: Հիշում ե՞ք. «Փուչիկը մտածում էր, որ իր մեջ կյանք են լցրել, սակայն պարզվեց, որ իրեն փչել են» («Воздушный шарик думал, что в него вдохнули жизнь, но оказалось, что его надули»): Հայտարարությունը, որը կանգնեցրել է արյունահեղությունն Արցախում և կարող էր դառնալ առաջին քայլը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, կարող է նոր կայծ դառնալ, եթե դրա հետ այնպես վարվեն, ինչպես հիմա վարվում են այն ստորագրած կողմերը: Փաստերը թաքցնելը և հայտարարության շուրջ պտտվող առասպելները, ինչպես նաև դրա իրականացման անհամաչափությունը կարող են հանգեցնել նրան, որ վերջում մենք կստանանք միայն Օսմանյան կայսրության հավակնություններ ունեցող Թուրքիայի հանդիսավոր վերադարձը մեր տարածաշրջան: Դա՞ էին արդյոք ակնկալում նրանք, ովքեր կանգնեցնում էին պատերազմը Ղարաբաղում: Միանշանակ, ո՛չ:
Նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ իր բոլոր թերություններով և չմշակված կետերով, անկասկած, կարող էր մեկնարկ դառնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Եվ իհարկե, ռուսական ծրագիրը կարող է բերել դրան, և այն իրատեսական է: Սակայն կա մեկ «բայց». այդ ամենը հնարավոր է իրական օբյեկտիվ ձգտումներ ունեցող իրական խաղացողների, իրական բանագնացների և Ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու և տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ կառուցելու իրական պատրաստակամության առկայության պարագայում:
Ահա այստեղ մենք պետք է վերադառնանք և սթափ գնահատենք իրականությունը: Նիկոլ Փաշինյանը, որի ծրագրման հորիզոնը սահմանափակվում է իր աթոռի արմնկալով, պարզապես անհամատեղելի է որևէ լուրջ ծրագրի և երկարաժամկետ հեռանկարի հետ: Ալիևը, որը Ղարաբաղյան կարգավորման ընթացիկ կարգավիճակը դիտարկում է որպես միջանկյալ և, օգտվելով Նիկոլի թուլությունից, փորձում է առավելագույն օգուտ ստանալ ստեղծված իրավիճակից: Հակամարտությունը կարգավորված չէ, չի կարող կարգավորվել և չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կենտրոնանալու են առևտրի և ոչ թե խաղաղության վրա: Քանի դեռ հայկական կողմի նպատակը լինելու է ոչ թե կարգավորումը, այլ իշխանության պահպանումը, հայտարարության ոգին, էությունը չեն իրագործվի: Մեծ նախագծերը, իսկ կարգավորումը անկասկած մեծ է, պետք է վարեն պրագմատիկ, կանխատեսելի և պատասխանատու գործընկերները: Հակառակ դեպքում դրանց իրագործումը քիչ հավանական է:


















































Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը. Միքայել Մինասյան
Զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով. Միքայել Մինասյան
Ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը. Միքայել Մինասյան
«Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան
#Antinikol. Ո՞վ ենք մենք և ի՞նչ պետք է անենք. Միքայել Մինասյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
Իսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն է