Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ին Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան Կվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Ռեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-ից Փաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակել Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ Անվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի Չունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասին Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա Կալաս Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան Մեկ առողջություն, մեկ ապագա

Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Չչարանալ երեխաների վրա

Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։
Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։

Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ինչի համար կարող էր լինել նման վերաբերմունքի արժանի։ Նրան այս անչափելի ատելության զոհ դարձրել են իր ծնողները, ծնողներին շրջապատող «մարտական» ընկերները՝ իրենց անհարկի տեքստերով։

Նա ինքն իր ծնողների գավառականության զոհն է։ Նա էլ սովորական երիտասարդների նման գնացել է բանակ, և հավանաբար մյուսների նման կծառայեր՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, եթե չդառնար ծնողների PR-ի զոհը՝ «մեր որդին որոշել է ծառայել Արցախում» և այլն։ Քանի՞ անգամ են սեփական որդու վրա այս էժան PR-ը արել նրա ծնողները, երբ տասնյակ հազարավոր նրա հասակակիցները ծառայում էին առանց պաթոս ու անաղմուկ։ Ուղղաթիռով ընտանիքով Արցախ մեկնելը Փաշինյանն արդարացնում էր, «թե չեմ կարող Արցախում ծառայող որդու մորը թույլ չտալ...» , այն դեպքում, երբ տասնյակ հազարավոր մյուս տղերքի ծնողները նույնիսկ «Գազելով» գնալու հնարավորություն հաճախ չէին ունենում։

Մի քանի տասնյակ մեքենայով, մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնում էին իրենց որդուն այցելելու։ Այդ ամենի մեղավորությունն իր ծնողների փառասիրությունն ու անգրագիտությունն էր, ոչ՝ Աշոտի։

Երբ այսօր շատերն ընդունում են Վարազդատ Կարապետյանի ներողությունները, պետք է որ լավ հիշեն, թե ինչպիսի «ծառայություն» մատուցեց Աշոտին՝ առաջնորդի փառասիրությունը բավարարելու, նրան անթաքույց քծնելու համար արված գրառումով։ Դա պետք չէր Աշոտին, և դա չէր արվում Աշոտի համար։ Դա արվում էր բացառապես Աշոտի հոր համար։

Իմ խնդրանքն է, հանգիստ թողեք այս տղային, հանգիստ թողեք Փաշինյանի ընտանիքի մնացած երեխաներին, նույնիսկ՝ ավագ քրոջը, որը երբեմն գուցե իրոք անհարկի ակտիվ գրառումներով հրահրում է որոշակի վերաբերմունք։ Այնուամենայնիվ, երեխաներն իրենց ծնողների արարքների և պահվածքի համար չպետք է պատասխան տան, այս երեխաներն անխնա օգտագործվել են իրենց ծնողների կողմից։

Նույնիսկ վաղը՝ մարտի 1-ին, երբ Աշոտի հայրը, ժողովրդին հերթական անգամ բզկտելու և իր աթոռը մի որոշ ժամանակ էլ պահելու համար իր կողմից հրավիրված հանրահավաքին իր սիրելի բառապաշարով ելույթներ կունենա, էլի պառակտում ու լարվածություն կհրահրի, իրեն կպահի փողոցային պատահական գործչի պես, երեխաներին հանգիստ թողեք։ Նրանք որևէ վատ բան չեն արել։ Նրանք արդեն բավարար տուժել են իրենց ծնողների պատճառով։ Մեծ հաշվով նրանք, նույնպես այսօրվա Հայաստանի զոհերն են։
Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ