Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ) Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Գյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները 3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ռեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղից Հայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում Գատուզոն վերադառնում է Ա Սերիա Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico Կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանով Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է

Քաղաքապետարանում կանայք հետ չմնացին տղամարդկանցից (տեսանյութ)Հատուկ պահ Նորվեգիայի հավաքականի խաղացողների եւ երկրպագուների միջեւ (տեսանյութ)Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ումԳյումրին մեծ ճանապարհաշինության շեմին է․ մեկնարկել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքները3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՌեալը պատրաստ է բաժանվել 80 մլն եվրոյով գնված աստղիցՀայ և թուրք պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններըԱմենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ումԳատուզոն վերադառնում է Ա ՍերիաՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. PoliticoԿարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-5, ապա կբարձրանա 2-3 աստիճանովԵրևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում էՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումըՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանաԱՄՆ նախագահի բանագնացը հայտարարել է, որ առաջիկայում Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգըԿիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների. ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացելԱլեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման՝ առաջարկվող նոր տեքստը, որը կդրվի քվեարկությանԱդրբեջանի տարածքով տարանցմամբ պարարտանյութերի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին

Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, ռազմական ներուժը չի մոբիլիզացվել ․ Սեյրան Օհանյան

Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով, էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին․ այս ամենին գումարվում է այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը։ Պաշտպանության նախկին նախարարի հետ խոսել ենք 30 տարվա բանակի մարտունակության, հետպատերազմյան շրջանի խնդիրների, պարտությունը բանակի վրա բարդելու փորձերի մասին։

Տարիներ շարունակ հանրությանն ասվել է, թե մենք ունենք մարտունակ բանակ, սակայն այսօր շատերն արդեն թերահավատորեն են վերաբերվում այս հարցին։ Ավելին, իշխանության ներկայացուցիչը հայտարարեց, թե 30 տարում բանակ չենք ունեցել։ Ո՞րն է իրականությունը, մենք նախորդ տարիներին ինչպիսի՞ բանակ ենք ունեցել։


Նախ անդրադառնամ այն մարդկանց, որոնք ասում են, թե բանակ չենք ունեցել։ Երևի նման բան ասողները բանակ չեն ունեցել, որովհետև հայ ու հայաստանցի չեն։ Եթե մենք բանակ չունենայինք, չէինք հաղթի արցախյան առաջին ազատամարտում, մեր սահմանները չէինք կարողանա պահել հետպատերազմյան տարիներին, չէինք հաղթի 2014-2015թթ հակառակորդի սանձազերծած դիվերսիոն հետախուզական գործողությունների ժամանակ, չէինք հասնի հաջողության 2016-ին ապրիլյան պատերազմում, չէինք ունենա նաև հաջողություն 2020-ի հուլիսին տավուշյան մարտական գործողությունների ընթացքում։ Անգամ 2020-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեր հրամանատարները, զինծառայողներն անձնուրացաբար չէին կռվի։ Մեր բանակը փառավոր ճանապարհ է անցել, նախկին նախագահները, պաշտպանության նախարարները, ԳՇ պետերն իրենց աշխատանքի ու մեր պետության ունեցած հնարավորությունների շրջանակում փորձել են բանակի զարգացումն ապահովել։ Դեռ ավելին, 2016-ի ապրիլյան պատերազմից հետո զարգացման պլանի, սպառազինության, և ռազմական տեխնիկայի ծրագրի մեջ փոփոխություններ էինք մտցրել։ Գնել այն ամենը, ինչ պետք է բանակի զարգացման համար, նկատի ունեմ ավիացիոն միջոցները, ԱԹՍ-ները (և հետախուզական, և հարվածային), հակօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնց անուները չեմ նշում, քանի որ գաղտնիք է պարունակում։ 2016-ի սեպտեմբերի 21-ին ես զորահանդես եմ անցկացրել, որի ժամանակ ցույց եմ տվել մեր բանակի զինանոցը։ Իմ ղեկավարման տարիներին բարձր մակարդակի զորավարժություններ են անցկացվել, այդ թվում ՀԱՊԿ-ի մակարդակով, ՌԴ միացյալ զորախմբի կազմում՝ 102-րդ բազայի և ՀՀ զինուժի համապատասխան զորամասերի հետ։ Զինված ուժերի զարգացմանը համատեղ ՀՀ պաշտպանական քաղաքականությունը բարձրացվել է ռազմավարական մակարդակի։ Դրանով փորձել ենք կատարելագործել պետական կառավարման օրգանների ունակությունները՝ երկիրը ռազմական ռելսերի վրա տեղափոխելու և պատերազմի ժամանակ ղեկավարելու համար։

Այսինքն, թերություններով հանդերձ բանակ կուռ կառու՞յց է եղել։

Իմ ղեկավարմամբ, համապատասխան կարգապահությամբ կուռ կառույց է եղել, որը մեր տարածաշրջանում մրցունակ բանակ է եղել։ Հիմա երբ խոսում են 5-րդ սերնդի պատերազմների մասին, պիտի նշեմ, որ դա հարաբերական նշանակություն ունի։ Եթե այդպես լիներ, մարտական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում կամ առնվազն արցախյան առաջին ազատամարտում մենք հաղթանակներ չէինք ունենա։ Բանակների ունակությունը, պատրաստականությունը ժողովրդի հետ միասին հավաքական կամքով է որոշվում, շատ դեպքերում էլ ուժեղ, թույլ սերունդներ հասկացությունը հարաբերական է։ Դա է ցույց տալիս միջազգային փորձը։ Օրինակ՝ Աֆղանստանում մոջահեդները չէին կռվի երկու հզոր բանակների դեմ՝ խորհրդային և ԱՄՆ-ի, վիետնամցիները՝ ԱՄՆ-ի զորքերի դեմ, և այլն։ Հնարավոր է՝ այս երկրների հետևում հզոր երկրներ են կանգնած, այդ դեպքում մենք մեր հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ պետք է այնպես կառուցեինք, որ մեր կողքին էլ կանգնած լինեին, մենք էլ հստակ կռվեինք։

Այս օրերին պարտության ողջ մեղքը փորձ է արվում բարդել միայն զինուժի վրա, դրանով իշխանությունը նպատակ ունի կոծկե՞լ դիվանագիտական ձախողումները, հատկապես ռազմավարական գործընկերոջ հետ։

Իմ ելույթներում մշտապես ընդգծել եմ, որ պետք չէ մեղքը բարդել բանակի վրա։ Հատկապես պաշտպանության բանակը պաշտպանության գոտու մեծ մասում իր առաքելությունն իրականացրել է նաև ի հաշիվ կառուցված ինժեներական ենթակառուցվածքների։ Այնտեղ, որտեղ մխրճում է եղել, դա եղել է Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի համապատասխան զորամիավորումների համագործակցության վայրում։ Այս պարտությունը կրել է ոչ թե բանակը, այլ պետությունը։ Բանակը մնացել է միայնակ, երկիրը չի համախմբվել, չի մոբիլիզացվել ամբողջ ռազմական ներուժը՝ երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, խաղաղ պայմաններից պատերազմական դրության անցնելու համար։ Չի իրականացվել զինված ուժերի մոբիլիզացիա՝ ստորաբաժանումները համալրելու համար։ 44-րդ օրը միայն 48 ժամվա զորհավաքի 97 տոկոսն են իրականացրել։ Պատերազմի 44-րդ օրն են իրականացրել զորահավաք առաջին 48 ժամվա պլանի կատարումով։ Էլ չեմ խոսում նոր կազմավորվող զորամասերի, սանիտարական կորուստների վերականգնման ստորաբաժանումների մասին։ Այս ամենին գումարած նաև այն, որ պետությունը վերածվել էր մի մեծ խառնաշփոթի։ Սկսած կառավարման կետերից՝ գերատեսչություններից, վերջացրած որոշ ստորաբաժանումներով կարգապահության մակարդակը շատ ցածր էր։ Այս ամենն են հանգեցրել պարտության։ Իսկ ռազմական առումով ամենակարևոր խնդիրը Անվտանգության խորհրդում քննարկումների ընթացքում, ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, ճիշտ եզրակացություն, ճիշտ որոշումներ չեն ընդունվել՝ կանգնեցնել պատերազմը, թե՞ ոչ։ Ես չեմ էլ լսել, որ նման քննարկումներ եղել են, եթե եղել են, ապա շատ քիչ՝ մեկ, երկու անգամ։ Եթե չենք կանգնեցնում, ինչպիսի վերախմբավորումներ պիտի արվեն։ Հակառակորդի կողմից ճեղքման, մխրճման գոտում ճիշտ վերադասավորումներ պիտի կատարվեին, ճիշտ ղեկավարություն, համագործակցություն իրականացվեր, որպեսզի թշնամու դեմն առնեին։ Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի և շատ հարցեր պարզաբանվի։

Այս իշխանությունների օրո՞ք, թե՞ իշխանափոխությունից հետո։

Ապրիլյան պատերազմից հետո մենք ստեղծեցինք հանձնաժողով և ինքներս ենք քննել խնդիրները, ինքներս մեզ չենք խնայել, բոլոր թերությունները վեր են հանվել։ Բայց չեմ կարծում, որ այս իշխանությունների օրոք քննիչ հանձնաժողովն անաչառ և օբյեկտիվ վերլուծություն կկատարի։ Բայց ՊՆ-ն իր ներսում պետք է այդ քննությունն իրականացնի, հստակ վերլուծություններ և հետևություններ, կարծում եմ, կանի։

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ բարեփոխումներ են իրականացվում ՊՆ-ում և դրա շրջանակում կօպտիմալացվի բանակի թվաքանակը։ Այս պահին նպատակահարմա՞ր է բանակում օպտիմալացում իրականացնելը։

Զինված ուժերի օպտիմալացումը չի նշանակում զինուժի կրճատում։ Օպտիմալացումը նշանակում է ձեւավորել բանակի առջև դրված խնդիրների համար արդյունավետ գործունեություն իրականացնող կառուցվածքով ԶՈւ։ Այսինքն, զինված ուժերի կառուցվածքն այնպիսին պետք է լինի, որ ղեկավար կազմն ուռճացված չլինի, բյուրոկրատական խնդիրները վերացվեն։ Մարտական խնդիրներ ունեցող կառույցները, զորամավորումները պետք է ուղիղ համեմատական լինեն այն խնդրին, բովանդակությանը, որպեսզի կարողանան պաշտպանել հայրենիքի սահմանները։ Եթե այսօր պատերազմական գործողությունները դադարեցված են, զինված ուժերը մեր սահմաններն անառիկ պահելու համար պետք է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ միասին որոշեն, թե ով՝ ինչ խնդիր է կատարելու, ինչ քանակություն պետք է ունենա։

Վերջին օրերին տարբեր տեսանյութեր հայտնվեցին համացանցում, թե սառնամանիքին ինչ վատ պայմաններում են մեր զինվորները սահման պահում։ Սա հետպատերազմյան իրավիճակո՞վ է պայմանավորված, թե՞ պատասխանատուների անգործությամբ։

Հետպատերազմյան խնդիր է, բայց նաև արագ որոշումներ չընդունելու հետևանք։ Կարող են լինել անհատական մի քանի դեպքեր։ Նոր բանակի կոնցեպցիայի մեջ այս առումով շինարարությունը և ինժեներական աշխատանքները մշտական տեղակայման վայրերի և որոշ դեպքերում սահմանային հատվածների համար պետք է համադրված լինեն։ Իսկ սահմանի առնչությամբ մեր հասարակությանն ավելի մտահոգում է այն, թե առանց ռազմական գործողությունների ռազմավարական կարևոր բարձունքներ, ճանապարհային հատվածներ հենց այնպես, առանց սահմանագծման տրվում են թշնամուն։ Դեմարկացիա ու դելիմիտացիա կատարվում են այն պայմաններում, երբ խաղաղություն է հաստատված և հարևան երկրների հետ հանձնաժողովներ են ստեղծում։ Մենք ունեցել ենք գեոդեզիայի ինստիտուտ, որը վերջին տարիներին լուծարվել է, նրանք էլ հնարավորություն չունեն ճիշտ տեղեկություններ տալ քարտեզների, սահմանագծի վերաբերյալ։ Գուցե դա էլ են հատուկ արել, որ հակառակորդին հեշտ ու հանգիստ այդ ամենը հանձնեն։

Պաշտպանության և ազգային անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը, որին, թվում է, թե այս օրերին հենց պաշտպանական հարցերն ավելի շատ պիտի հուզեին, մտածում է երկրի ներսում քաղաքացիների վրա կրակելու մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք նրա հայտարարությանը։

Առաջինն իշխանությունը պիտի գիտակցի այն իրավիճակը, որ այսօր կա երկրում։ Ժողովրդի մեծ մասը դժգոհ է այս իշխանությունից։ Ոչ միայն այս պարտությունից հետո, այլև դրան նախորդած խնդիրների, ապիկար կառավարման համար։ Այդ հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, որ «թավիշ», «սիրո հեղափոխություն» բառերը հենց այնպես են օգտագործել։ Այս տարիների ընթացքում չի էլ երևացել, որ նրանք ժողովրդի հանդեպ սեր են տածել կամ թավշյա գործունեություն են իրականացրել, այլ զբաղվել են սուտ արտահայտություններով, մանիպուլյացիաներով, կոմպրոմատներ հավաքելով։ Սա ևս մեկ ապացույց է, որ իրենց աթոռներից, աշխատավարձից, պարգևավճարներից, որոնցից զարմացած են, կառչած են ամեն գնով։ Եթե չլիներ այդ էֆորիայի հիմքի վրա իշխանափոխությունը, իրենք անգամ հասարակ աշխատանք չէին ունենա։