նիկոլի հարցազրույցը իսկական սարսափ ֆիլմ էր
Շատերդ սարսափ ֆիլմեր դիտած կլինեք: Կհիշեք նաեւ, որ լինում էին կերպարներ, որոնք այնքան շատ էին սիրում հորը կամ մորը, կնոջը, որ նրանց սառնասրտորեն մորթում էին, իսկ մարմնի մասերը պահում տանը կամ փոստով ուղարկում ընկերներին, հարեւաններին, եղբայրներին եւ քույրերին:
Իսկ երբ հայտնաբերվում էին իրավապահների կողմից, եւ երբ պատասխանում էին նրանց հարցերին, դեմքի շատ հանգիստ արտահայտությամբ պատմում էին, թե ինչքան շատ են սիրել հորը, մորը, կնոջը, եւ հենց նրանց չափից ավելի շատ սիրելու պատճառով են դիմել այդ քայլին:
նվերը նիկոլին հարցնում է, թե ինչպես կհակադարձեք այն մեղադրանքներին, որ հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում էր, իսկ նա բառացի ասում է.
«Եթե որևէ մեկն ասեր, որ հեղափոխությունը չափից ավելի պրողարաբաղյան էր, և Ղարաբաղի նկատմամբ այնքան սեր ու գորովանք կար այդ հեղափոխության մեջ, որը, գուցե, խանգարում էր շատ հարցերի նայել, այսպես ասած, գետնին կպած, դա շատ քննարկելի տարբերակ կարող էր լինել: Եվ իրականությունն էլ դա ցույց տվեց: Եկեք տեսնենք, թե 2018 թվականից հետո մենք ինչ ծրագրեր ենք իրականացրել և պլանավորել Արցախում, ինչ ենթակառուցվածքային ծրագրեր էինք նախապատրաստել իրականացնելու Արցախում: Էլի եմ ասում, եթե օրինակ, մեր քաղաքական թիմին մեղադրեն նրանում, որ մենք Արցախը սիրել ենք և սիրում ենք այնքան, ինչքան թույլատրելի չէ քաղաքական իշխանության համար, այդ քննադատությունը, գուցե, կարելի կլիներ արդարացված և օբյեկտիվ համարել»։
Այսքանից հետո մնում էր ասել, որ ես հինգ հազար տղերքին այնքան էի սիրում, այնքան ծրագրեր ունեի նրանց վերաբերյալ, որ ...
Իզուր չթր, որ Տիգրան Աթանեսյանը պնդում, որ սրա հարցազրույցը նայում են հոգեբույժներն ու հոգեբանները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը