Մանրամասներ ԼՀԿ-Ջհանգիրյան հանդիպումից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Հանդիպումն անցել է բարիդրացիական մթնոլորտում, քանի որ Էդմոն Մարուքյանը Ջհանգիրյանի հետ ջերմ հարաբերություններ ունի, որը ձեւավորվել է դեռ նախկին գումարման խորհրդարանում, երբ երկուսն էլ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ էին։
ԼՀԿ-ն Ջհանգիրյանին հարցրել է Մատաղիսի գործից։ Նախկին զինդատախազն ասել է, որ մնում է նախկին «համոզմանը»։
Տարիքային արգելքի հետ կապված էլ ասել է, որ եթե իր տարիքը խնդրո առարկա դառնա եւ վիճարկվի, ապա ոչ միայն ԲԴԽ կառույցը կկազմալուծվի, այլեւ չեղյալ կհամարվեն բոլոր այն որոշումներն ու օրենսդրական ակտերը, որոնք ստորագրել է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն «ապօրինի զբաղեցրել է ԲԴԽ նախագահի պաշտոնը՝ լինելով 70 տարեկան»։
Իսկ եթե ապօրինի են եղել նրա ստորագրած բոլոր ակտերը, ուրեմն ԲԴԽ դատավորների նշանակումները եւս պետք է չեղյալ հայտարարվեն։ ԼՀԿ-ից մեզ ասացին, որ դեռ որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու Ջհանգիրյանի թեկնածությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով