Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հայաստան

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան

Այս աշխարհում ցանկացած բան ունի իր գինը. քեզ համար ցանկալի ինչ որ բան ձեռք բերելու համար պետք է վճարես համապատասխան գին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երկու օր է՝ հետեւում եմ նիկոլական քարոզիչների կենդանական հրճվանքին` իբր տնտեսական զարգացման նոր հնարավորությունների մասին, կոմունիկացիոն քարտեզի մասով: Հ1-ի հայրենավաճառներից մինչեւ շարքային ֆեյք մեզ «ավետում» են, որ գերագույն գլխավոր աննախադեպը երկրին նոր հնարավորություն է տվել` ստորագրելով հերթական խայտառակ թուղթը: Նվիրելով թուրքին իր վաղեմի երազանքը: Հիմա հարց ունեմ եւ խնդրելու եմ լրագրողներին սույն ոհմակից ում տեսնենք հարցրեք.

Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությու՞ն եք իբր զարգացնում: Ճի՞շտ եմ հասկանում:

1. Դուք շուրջ 7000 լույսի կտոր երեխա եք զոհել, որ էկոնոմիկայի նախարար կոչեցյալը առանց խղճի խայթի ճառի, որ Նախիջեւանով գնալու՞ ենք Ռուսաստան,

2. Դուք շուրջ 10000 լույսի կտոր երեխու թողել եք առանց ձեռք, ոտք, աչք ու ճակատագիր, որ եսիմ ինչ տանենք Իրան, որ առանց այն էլ տանու՞մ էիք,

3. Դուք հարյուրավոր մարդկանց աճյուն չեք վերադարձնում, հազարավորների թողում եք անհետ կորածի, գերու, հայրենազրկվածի կարգավիճակում, որ մեր տարածքը թողեք թուրքը օգտագործի՞

Ու՞մ եք հարցրել, այս գինը ընդունելի էր թե ոչ, ուզու՞մ էին ձեր գնած ապրանքը թե ոչ:

Հնարավո՞ր էր այս ամենը ունենալ առանց այս մեծ արյան

Իհարկե այո: Անգամ նիկոլի տեր ալիեւը դրան դեմ չէր լինի: Հնարավոր էր, եթե չունենայինք դավաճանների ու անմեղսունակների խունտա, որոնք խնդիր չունեն արյան ու դրա չափի հետ, բայց խնդիր ունեն արդյունավետ կառավարման, մարդկայնության ու խղճի հետ:

Պարզ բան է` եթե մարդը արժեք լիներ դավաճան ապիկարի համար, նա գոնե հունվարի 11-ին կասեր, ոչ մի բան չեմ ստորագրելու, չեմ էլ գալու առհասարակ, եթե բոլոր ռազմագերիները չգան Հայաստան: Բայց չէ, նա նախընտրեց հերթական նվաստացումն ու առեւտուրը: Գիտե՞ք ինչու:

Նա ապրում է վիրտուալ իրականությունում:

Մի անմեղսունակ կգրի Բաքուն գրաված հայացքով նստած վարչապետը ու ինքը դրան կհավատա, մյուս անմեղսունակը կասի դիվանագիտական հաջողություն է ու նա կհավատա, մյուսը կասի, որ գերիների վերադարձը Պուտինի թասիբի հարցն է ու դա կհնչի Հ1-ի եթերում:

Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ու՞ր է: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ու՞ր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի թե ձեր պես «անկախ» է, ինչու՞ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչու՞ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչու՞ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք` ոչ:

Մի բան կարող եմ հստակ արձանագրել` դուք չափազանց բարձր գին եք վճարել` ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ, դուք չափազանց շատ անմեղ երեխա եք զոհել, որ հանգիստ ապրելը շարունակեք: Դուք վճարելու եք այս արյան գինը: Երբ ու որտեղ էլ լինի: Ամեն ինչ այսօր ու այստեղ չի ավարտվում։ Երիտհայ ենիչերիների համար էլ»: