Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության
Ես կարծում և այդ մասին խոսել եմ, որ այս փուլում պետք է ժամանակավոր կառավարում կազմակերպել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը և՞ս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության։ ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին՝ երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների որոշման արդյունքում։ Սկզբնական շրջանում անգամ առաջարկ արեցի խմբակցությունում, որ «Իմ քայլը»-ից լինի վարչապետը, բայց քաղաքական թիմը որոշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում փոխել կառավարող ղեկավարին»,-ասաց նա՝ կարևորելով արտահերթ ընտրությունների արդար կազմակերպումը։
«Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք կրկին արդար, անկաշկանդ ընտրություններ, առանց որևէ լծակ օգտագործելու, ճնշումներ գործադրելու՝ լեգիտիմ իշխանություն ընտրել, ապա պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձևավորվի»,-ասաց Հովսեփյանը։
Նա նշեց, թե տարբեր պատգամավորների կողմից քննարկվել է Արարատ Միրզոյանի թեկնածության հարցը։ Նա չհստակեցրեց՝ արդյո՞ք մեծամասնությունն էր ցանկանում այլ վարչապետ ընտրել։
Պատգամավորը նշեց նաև, որ այս պահին որևէ քաղաքական ուժի հետ համագործակցելու ցանկություն և նպատակ չունի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով