Մենք, ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենը և ամենքին, փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Ս.Հասրաթյան
1988-ից ի վեր քանիցս ապրել եմ տխուր տարեմուտի պահեր. այդպես եղել է Սումգայիթյան ջարդերի ու Սպիտակի ահավոր երկրաշարժի տարում, այդպես է եղել Արցախյան գոյամարտի ընթացքում, այդպես է նաև հիմա՝ 2020-ին՝ 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն այդ տխուր տարեմուտերից յուրաքանչյուրն ունի իրարից տարբերվող գույն ու բովանդակություն:
Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պայքարը... Բայց ահա 2020թ. սեպտեմբերյան խայտառակության պարագայում տարեմուտի տխրությանս պատճառը լրիվությամբ այլ է:
Այս անգամ այն չունի ոչ գույն, ոչ բովանդակություն... Մենք, պարզապես, ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենն ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր...
Կներեք, բայց այս տարեմուտն ինձ համար կա ու մնալու է օտար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով