Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ) Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին

Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Հայաստան

Նիկոլը 8 միլիարդ դոլար հայ ժողովրդից թալանեց, Սոթքը վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը «Requiem / 6»-ում՝ Սոթքը հակառակորդին զիջելու, դրանով իսկ երկրին հասցված 8 միլիարդի վնասի, «Հայաստան» համահայկական հիմնադրամից «անհետացած» միլիոնավոր դոլարների եւ փողի դեմ կռվի մասին խոսելիս սկզբում ներկայացրել է 3 անհատի, որոնք հավատալով ու ողջունելով Հայաստանում 2018 թվականի տեղի ունեցած իրադարձությունները, միանալով Փաշինյանին, կորցրել են ապրուստի միջոցը։

«Պուշկինի անվան դպրոցում, որտեղ ես սովորում էի, մեզ նկարչություն էր դասավանդում Անաիդա Եֆիմովնան, նա ունի որդի՝ Արտաշեսը, որը նույնպես սովորում էր Պուշկինի անվան դպրոցում։ Արտաշեսը դարձավ շատ խոստումնալից, շատ աշխատասեր ու շատ առաջադեմ բիզնեսմեն, ինչպես մենք՝ հայերս ենք սիրում ասել՝ «քարից փող սարքող»։ Արտաշը հիմնեց շատ հետաքրքիր բիզնես, որը փոքր վարձով վերցրած տներից նա սարքել էր հյուրանոցներ՝ Երեւանում եւ Թիֆլիսում, փորձում էր կառավարել այն տուրիստների հոսքը, որոնք գալիս էին տեսնելու եւ Վրաստանը, եւ Հայաստանը։ 2018 թվականի դեպքերն Արտաշը ողջունեց ոչ թե որովհետեւ նա ընդդիմադիր էր, ողջունեց, որովհետեւ ուզում էր փոփոխություն, թարմություն, վստահ էր, որ այն, ինչ նա ունի՝ նրանն է, եւ յուրաքանչյուր փոփոխություն լինելու է միայն դեպի լավը։ Այսօր Արտաշեսը կանգնած է սնանկացման եզրին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը զավթելուց հետո Հայաստանում հայտարարվեց պատերազմ՝ ընդդեմ բիզնեսի։ Այն ոլորտը, որտեղ աշխատում է Արտաշը, խայտառակ վիճակում է, որովհետեւ Հայաստանում արդեն մի քանի տարի է բացարձակ չկա տուրիստ։ Իսկ Հայաստանում, որտեղ ԱԱԾ-ն հայտարարում է, որ Սյունիքում, որն ամենաշատ տուրիստ քաշող մարզերից է, ճամփորդելիս պետք է արագ երթեւեկել, որ հանկարծ գերի չվերցնեն, իսկ եթե հանկարծ վերցնեն, կզանգեք այս համարներով, վստահեցնում եմ՝ ոչ մի խելքը գլխին տուրիստ չի գալու»,- ասել է Մինասյանը։


Միքայել Մինասյանը պատմել է, որ Արտաշեսն ուզում էր փոփոխություններ եւ ստացել է աներեւակայելի խայտառակ սնանկության եզրին կանգնած բիզնես. «Ես անկեղծ չգիտեմ՝ փոխվե՞լ են Արտաշի քաղաքական սպասելիքները, բայց վստահ եմ, որ քարից, օդից փող սարքող տղան այսօր մենակ է իր խնդիրների հետ»։

Մյուս անձը, որը սնանկացման եզրին է, հայտնի դերասան Սարգիսն է. «Կա հայտնի, շատ սիրված դերասան Սարգիսը, նա ողջունեց հեղափոխությունը։ Նա ուներ ծաղկող բիզնես, ես Սարգիսին անձամբ ճանաչում եմ, որովհետեւ երբ ամուսնանում էր իմ հորեղբոր տղան, Սարգիսը կազմակերպեց եւ նաեւ վարում էր այդ հարսանիքը։ Քանի որր բոլորը Սարգսին սիրում էին, նա շատ պատվերներ էր ստանում։ Սարգիսը ողջունեց Նիկոլ Փաշինյանի այդ գործընթացը, բայց այն, որ ողջունեց, դարձավ այդ գործընթացի քարոզողներից մեկը։ Սարգսինն էր այն փայլուն գաղափարը, որ բոլորս հագնենք սպիտակ եւ իջնենք հրապարակ։ Սարգիսն էր այն մարդը, որն ասում էր՝ այո, Նիկոլ Փաշինյանը չունի գիտելիք եւ փորձ, բայց նա ունի ժողովրդի սերը, դրա շնորհիվ մենք սարեր շուռ կտանք։ Այսօր Սարգիսը վաճառել է իր բնակարանը, ավտոմեքենան, ի դեպ՝ փողը դեռ չի ստացել։ Սարգիսն արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որովհետեւ Սարգիսը սովոր էր ապրել մի կենսամակարդակով, իսկ այսօր օբյեկտիվ պատճառներով չի կարողանում դա անել, որովհետեւ Հայաստանում չկա հարսանիք։ Եթե կան հարսանիքներ, ապա անում են առանց մեծ ֆինանսական հոսքերի. փակ են ռեստորանները։ Ես Սարգսին չեմ մեղադրում, ես վստահ եմ, որ Սարգսին առաջնորդում էր լավը, փոփոխությունների սերը։ Ես նույնիսկ չեմ մեղադրում, որ Սարգիսը գնացել է ԱՄՆ։ Ես միայն մի բանում եմ Սարգսին մեղադրում, որ նա առաջնորդեց մարդկանց դեպի սով, որովհետեւ մարդիկ իրեն հավատալով, հավատացին նաեւ Նիկոլին»։

Միքայել Մինասյանի ներկայացրած մյուս քաղաքացին՝ ընկույզ վաճառող Կարենն է, որն ընկույզ վաճառելով կարողանում էր իր ընտանիքը պահել, իսկ հիմա Կարենը քաղցած է.

«Շահումյանի դպրոցի հարեւանությամբ Կարենը ծախում է պոպոք։ Պոպոք ծախելով՝ Կարենը պահում է իր տունը, պոպոք ծախելով՝ պահում է իր հիվանդ հորը, ոսկեվազցի Կարենը միշտ ապրել է շատ վատ։ Նա ամբողջ սրտով ողջունեց Նիկոլ Փաշինյանի փոփոխությունները, հավատաց, որ այդ փոփոխությունները իրեն կբերեն բարեկեցություն, որովհետեւ ինքն ապրում էր շատ վատ։ Նա անընդմեջ խնդիր ուներ ոստիկանների հետ, թաղապետարանի աշխատողների հետ, որոնք ասում էին՝ չի կարելի փողոցային առեւտրով զբաղվել, բայց նաեւ շատ չէին նեղացնում, թողնում էին իր համար ապրեր։ Այսօր Կարենը սոված է, որովհետեւ թաղապետարանի աշխատողները տեռոր են անում, ոստիկանները տեռոր են անում, չեն թողում տղան վաճառի, իսկ պոպոք առնող չկա, որովհետեւ մարդկանց ձեռքին փող չկա»։

Մինասյանի խոսքով՝ Սարգսին, Կարենին եւ Արտաշեսին միավորում է փողը. «Որովհետեւ մարդիկ մտածում էին, որ այն փողը, որն իրենց գրպանում է՝ լինելու է միշտ եւ ուզում էին փոփոխություններ, որպեսզի ավելի լավ ապրեն, որովհետեւ այս գործընթացը փողի մասին է»։

Միքայել Մինասյանն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքում ատելությունն է, իսկ ողնաշարը՝ փողը.

«Փողը միավորեց մարդկանց ավելի շատ, քան մնացած ամեն ինչը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության երկու փուլում, առաջինում Փաշինյանը խոստանում էր ավելի լավ կյանք, նա ասում էր՝ ընտրեք ինձ կամ հավատացեք ինձ, որովհետեւ ես կվերացնեմ կոռուպցիան, եւ դրա շնորհիվ դուք կունենաք շատ ավելի բարեկեցիկ կյանք, յուրաքանչյուր փոփոխություն լինելու է դեպի ավելի լավը, հիշեցնում եմ, որ միս ու արյունը հավաքեց, խոստանալով՝ քանի որ ես եմ գալու, իջնելու է գազի գինը, այնուհետեւ գազի գինը բարձրացավ, իջնելու է էլեկտրաէներգիայի գինը, դրա մասին չեմ խոսում, փետրվարի 1-ին կհանդիպենք, իջնելու են կամ զրոյանալու են բանկային բոլոր տոկոսները, որովհետեւ սա թալան է, այնուհետեւ ինքն ասաց՝ ես այդպիսի բան չեմ ասել, բոլորի կողմից հարգված եւ սիրված արագաչափերը, ասաց՝ այո, կոռուպցիա կա, վերանալու է։ Սկզբում մարդիկ մտածում էին, որ 100 դոլարը, որն իրենց գրպանում է, դա իրենցն է, Նիկոլի գալով էլ այդ 100 դոլարը դառնալու է 110-ից մինչեւ 1 միլիոն։ Այնուհետեւ բոլոր խելոքները շատ արագ հասկացան, որ Նիկոլի հետ ընդհանրապես անհնարին է հույս կապել, որովհետեւ նա եւ սուտասան է, եւ անկարող, նա իրապես չի կարող բերել բարեկեցություն եւ չի էլ ուզում։ Այստեղ կարեւորը, նա մարդկանց ասաց՝ լսեք, կարեւոր չի այդ 100 դոլարը դարձնել 200 դոլար, եկեք այդ 100 դոլարը, որը ձեր գրպանում է, հասկանանք՝ ոնց է բաշխվում, եւ սկսվեց այդ թալանի դեմ ամբողջ շոուն։ Կոռուպցիան այն է, որ երկիրը մտնում է 100 դոլար եւ այդ 100 դոլարը բաշխվում է անարդար ձեւով։ Նիկոլը երկրորդ փուլում ասաց՝ ես այդ 100 դոլարը կբաշխեմ հավասար։ Իհարկե, նորմալ ղեկավարը պետք է ձգտի արդար բաշխել, բայց դա երկրորդ հերթին, առաջին հերթին պետք էր այդ 100 դոլարը ձգտի սարքել 1000 դոլար. փողը երկիր պետք է շատ գա։ Եվ այդ շատ փողը պետք է բաշխվի արդար ձեւով։ Նիկոլ Փաշինյանը այդ շոուների արդյունքում 100 դոլարը, որը մարդկանց գրպանում էր, կրճատեց, սարքեց 50 դոլար, իսկ այն 50-ն էլ բաշխեց՝ հօգուտ իրեն։ Բոլոր նրանք, ովքեր մտածում էին, որ կոռուպցիայի դեմ Նիկոլը պայքարում է, սխալվում էին, բացարձակ այդպես չէ։ Նիկոլն ուղղակի ձեր գրպանը մտավ, եւ վերցրեց իր փայը, այն փայը, որի համար նա եկել էր իշխանության»։

Ովքե՞ր են հիմա Փաշինյանին սատարողները՝ հարցնում է Մինասյանը. «Բոլոր այն մարդիկ, որոնք երբեք չեն ունեցել այդ 100 դոլարն իրենց գրպաններում, այստեղից գալիս են նրանք, ովքեր Նիկոլին սատարում են։ Ասաց՝ մեկ է ձեր գործերը վատ էին, մեկ է ձեր գործերը լինելու են վատ, գոնե եկեք միացեք, ես այնպես անեմ, որ մնացածի գործերն էլ ձեր գործերի պես դառնան վատ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին սատարում են ոչ թե մարդիկ, որոնք ունեն հույս, նրան հիմա սատարում են անհույսները»։

Ըստ Միքայել Մինասյանի՝ այդ անհույսներին պետք է փրկել, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից, որովհետեւ նրանք մտածում են, թե ավելի վատ անհնարին է․

«Ես վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ ավելի վատը ամենահնարավոր բանն է։ Հիմա, վերադառնալով, թե ինչպես մարդիկ հասան այդ օրին․ հիմքերում շատ մեծ դաժանություն է եւ դժբախտություն, հայերը սկսեցին կռվել փողի հետ։ Մենք՝ հայերս, դարերով հայտնի ենք եղել փող աշխատելու մեր տաղանդով, քարից, օդից, ջրից փող քամելով։ Սովետական պրոպագանդայի արդյունքում մեր՝ հայաստանցիների, ուղեղը մտավ, որ հարստությունն ու հաջողակությունը չեն կարող լինել առանց օրենքի խախտման, այլ բառերով՝ եթե լավ ես ապրում, ուրեմն գողանում ես։ Անկախության 30 տարիները դա ամրապնդեցին, որովհետեւ, երբ Հայաստանն անկախացավ, տեղի ունեցավ սոցիալական 2 երեւույթ․ 1-ինը՝ ժողովուրդը ողջունեց կապիտալիզմը, բայց չցանկացավ կրել կապիտալիզմի խնդիրները, իսկ կապիտալիզմի ամենամեծ խմդիրն այն է, որ քո հարեւանը կարող է ապրել շատ լավ, իսկ դու՝ շատ վատ։ ԱՄՆ-ում այդպես է, որով ոգեշնչվում են բոլոր կապիտալիստները, մենք ցանկացանք ապրել կապիտալիստական երկրում, բայց հոգեբանորեն պատրաստ չէինք կապիտալիզմին, եւ եկավ 2-րդ երեւույթը, որը կռվացրեց մարդկանց իրար հետ, այս հարցում, ի դեպ, մարդիկ անմեղ էին։ Սկսեցին նշանակել հարուստներին, որովհետեւ Հայաստանի 30 տարվա պատմության մեջ հաուստների մեծ մասը նշանակովի էր, քաղաքական ղեկավարությունը որոշում էր՝ դու պետք է հարուստ լինես, իսկ այն մեկը ոչ։ Եվ, որպես կանոն մեր՝ հայաստանցիներիս միջից նշանակում էին ամենա ոչ նորմալներին, ոչ ազնիվներին, ոչ աշխատասերներին։ Առաջին փուլում, օրինակ, Վանո Սիրադեղյանը նշանակեց Սուքիասյան ընտանիքին, իսկ ղարաբաղյան կլանը նշանակեց Միշա Բաղդասարովին։ Մարդիկ էլ ասում էին՝ իսկ մենք ինչո՞վ ենք պակաս։ Դրա բանալին տվեց Նիկոլը, նա ասաց՝ բոլոր հարուստները վատն են եւ դուք վատ կապրեք, քանի կան հարուստները։ Նրա կոդը շատ հասկանալի է․ նա այդ կոդն աշխատեցնում էր միշտ, բայց այն միշտ ինչ-որ բաներով էր պարուրված։ Հիմա արդեն, այս կաիտուլյացիայից, դավաճանությունից, արյունից հետո մարդիկ, որոնք հասկանում են, ունեն ուղեղ, վերլուծական ընդունակություններ, դուրս եկան մեջտեղից, մնացին անհույսներն ու Նիկոլը, եւ Նիկոլը նրանց էր դիմում պարտության գիշերվա իր խայտառակ լայվում։ Երբ ՀՀ ղեկավարը՝ համար մեկ պատասխանատուն ու մեղավորը, համար մեկ դավաճանն ու մարդասպանը, փախած ինչ-որ բունկերում հարբած լայվ մտավ ու փոխանակ ասեր՝ էս ինչ եղավ, էս ինչ արեցի, կոչ արեց անհույսներին՝ մի մոռացեք, ժողովուրդ ջան, թե դուք ինչի եք բերել, դուք ինձ բերել եք, որ ես խլեմ»։

Եվ այդ կոդը, ըստ Մինասյանի, նա աշխատեցնում է նոյեմբերի 10-ից մինչեւ հիմա․

«Էլիտայի ու ժողովրդի կռիվը դա է, նա փորձում է մարդկանց, որոնք չունեն հույս, ասել՝ համակերպվեք, որ վատ եք ապրելու, բայց ես այնպես կանեմ, որ մյուսներն էլ վատ ապրեն։ Գիտե՞ք ով է փողով ամենամեծ թալանչին բոլոր ժամանակների․ պատասխանում եմ՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Ապացուցեմ մեկ օրինակով․ Սոթքի հանք․ վերջին երկու տարվա գնահատումով, Սոթքը ունի, մեր դեպքում՝ ուներ, 144 տոննա ոսկի։ Եթե պարզեք, թե ինչքան է ոսկու մեկ գրամը եւ բազմապատկեք՝ կստանաք աստղաբաշխական գումար՝ 8 միլիարդ դոլար։ Նա այդ 8 միլիարդ դոլարը հայ ժողովրդից թալանեց, վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին։ Երբ անգրագիտությունն ու ստորությունը հանդիպում են, տեսեք ինչ է դառնում․ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կամ չգիտի կամ միտումնավոր չի ուզում իմանալ, որ ԽՍՀՄ ժամանակ կար Խորհրդային Հայաստանի նամակը կետրոնին, որ Սոթքի հանքը վարձակալության հիմունքներով անցնում են Հայաստանին, որովհետեւ հայկական կողմում պաշարները սպառվում էին, եւ տեղի ունեցավ հանքի բնական ընդլայնում։ Այդ փաստաթղթերը պահվում են Հայաստանի պետական արխիվում։ Պետքր էր վերցնել այդ փաստաթղթերը եւ դրանցով պատրաստել բանակցային փաթեթ։ 8 միլիարդի ակումուլյատիվ էֆեկտը նույնիսկ ես չեմ կարող հաշվել․ մասնագետները կարող են հաշվել, աշխատատեղեր, իրենց աշխատավարձը, որ պետք է ծախսեին։ 8 միլիարդ դոլար, ու այդ մարդը, որը եկել է ձեզանից, մեզանից, Հայաստանից վերցրել է 8 միլիարդ ու տվել ուրիշին, ասում է՝ ժողովուրդ, բանի տեղ մի դրեք, ես կգնամ Մոնումենտի տները կխլեմ ու լավ կլինի։ Մոնումենտի ամբողջ տների արժեքն այսօրվա Հայաստանում, որովհետև, եկեք պարզ խոսենք, ոչ մեկը գիժ չի՝ Հայաստանում տուն առնի, ոչ ավելի է քան 100 միլիոն դոլար է։ 8 միլիարդ գողացել է, 100 միլիոն խոստանում է, որ մի օր տալու է, այն էլ պարզ չի՝ ում։ Որովհետև բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Մոնումենտի տները պետք է խլել, ի դեպ՝ ես էլ եմ այդ մարդկանց մեջ, բայց նաև ավելացնում եմ՝ Սաշիկի 30 միլիոնը, որ խլեց՝ ինչ-որ մեկին հասե՞լ է, ես միանգամից ասեմ՝ այդ փողն ուր է, Աննա Հակոբյանի հաշիվներին է, որովհետև ատկատով ՍՈՒ առար այդ փողով, այ ՍՈւ-երը, որոնք չթռան։ Ինքն ասում է՝ ոչինչ, որ ես ձեր երեխեքին սպանել եմ, բայց ես գնալու եմ ու Մոնումենտի տները խլեմ։ Հիշո՞ւմ եք «Գոլդեն փելես» հյուրանոցը, որը խլեցին, լավ արեցին՝ խլեցին, ինչ-որ մեկին հետաքրքի՞ր է դրա ճակատագիրը, ես կարող եմ ասել՝ աշխատող բիզնեսը, որը դրած էր այնտեղ, որտեղ մարդիկ էին աշխատում, տուրիստներ էին գալիս, հիմա փակ է, դուք ձեր փողով պահում եք, 4-րդ անգամ փորձում են ծախել, ոչ ոք չի առնում, որովհետև Նիկոլ Փաշինյանի երկրում ոչ մեկին ոչինչ պետք չի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց պատերազմ՝ փողին։ Սիրելի հայաստանցիներ, փողը հետաքրքիր յուրահատկություն ունի, երբ դու ատում ես փողը, փողը փախչում է ուրիշի մոտ։ Հայաստանում չկա փող և չի լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը կռվում է փողի դեմ՝ իր փողի համար», ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։