Ֆրանսիայի արեւելքում վեց մարդ վիրավորվել է հարձակման հետեւանքով
Անսի քաղաքից ոչ հեռու անհայտ մարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, չորս երեխա եւ երկու մեծահասակ վիրավորումներ են ստացել, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը։
Մի երեխա ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես Թվիթերում տեղեկացրել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը, ոստիկանությունը կալանավորել է հարձակվողին։
Վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ մեկնում է դեպքի վայր։