ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել և առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։
Նախարարն իր ենթականերին հանձնարարել է՝ աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաև իբր կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը։
Իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել, ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրև կուռքի է վերաբերվում և երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։
Մեզ ասացին նաև, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան։
Ի դեպ, երեկ կառավարության նիստում էլ հաստատվել է «հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը»:
Նույն Ժաննա Անդրեասյանի առաջարկությամբ որոշել են՝ «1. հեծանիվ վարող դասախոսների և ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, 2.ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, 3. պարգևատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի և քոլեջների ուսանողներին»:
Եվ անգամ արտոնյալ վարկեր են տալու այս նախագծի մասնակիցներին, հեծանիվ ներկրողներին, սպասարկողներին և այլն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը