Կարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ Ամստերդամ
Գործարար Սամվել Կարապենյանին առնչվող ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են Հայաստանի Սահմանադրությունը։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Ըստ Սահմանադրության՝ գործադիր մարմնի, դատական և քննչական մարմինների միջև պետք է տարանջատում լինի։ Հետաքննիչները չպետք է գործեն քաղաքական իշխանության թելադրանքով։ Այդ բոլոր սկզբունքները լիովին խախտվում են Հայաստանում։ Ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ դա անընդունելի է։ Ժամանակն է, որ կառավարությունն արթնանա և գնահատի, թե ինչ ազդեցություն ունի դա աշխարհի ընկալման վրա։
Մենք շարունակում ենք հայտնել մեր պատրաստակամությունը հանդիպելու կառավարության հետ, բայց մինչ օրս մենք նրանից հանդիպելու վերաբերյալ որևէ ազդանշան չենք լսել։ Եթե ՀՀ կառավարությունը մեզ ականջ չդնի, կան միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա կառավարություններ։
Հայաստանն ունի հզոր Սփյուռք, և մենք մտադիր ենք աշխատել նրա հետ։ Եկեղեցին հասարակությունից բաժանելու փորձերը երբեք հաջողությամբ չեն պսակվի»,- հավելել է Ամստերդամը։
Նա եկեղեցու վրա հարձակումներն անվանել է հիմարություն այն պարագայում, երբ բնակչության 93%-ը հավատացյալներ են։
Կառավարությունն անմիտ գործողություններ է ձեռնարկում։ Մենք հույս ունենք, որ այն կվերադառնա ռացիոնալ ուղու»,- նշել է իրավաբանը։
Հիշեցնենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային փաստաբանի այցն անհետաձգելի է և կապված է մի քանի աղմկահարույց գործերի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումները, գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից