Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է, բայց այս անգամ արդեն «ներկաների» կողմից նշանակվաների մասնակցությամբ
Այս թեմայով
- Տվեք այսօրվա Հայաստանը կառավարողներին ատոմային զենք, նրանք տակավին անելու են այն, ինչ անում են այսօր... գնդապետ
- Խաղաղության գինը պատերազմն է. Սենոր Հասրաթյան
- Այս գործողությամբ թշնամին ցույց տվեց, որ ինքը չի փոխվել․ Սենոր Հասրաթյան
- «Դեպքը, որ ներկայացնում եմ, տեղի է ունեցել Արցախյան շարժման մեկնարկային փուլում». Սենոր Հասրաթյան
«Թավիշների» ներկայացմամբ, նախքան 44-օրյա պատերազմը մեր երկրում եղած բոլոր բացթողումների հասցեատերը բացառապես «նախկիներն» էին... Արդյունքում «մեղավոր» էին կարգվում պետության Գերագույն գլխավոր հրամանատարներ, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, մարտական փառավոր ուղի անցած գեներալներ և այդպես շարունակ...
Պատերազմից հետո նորից մեղավորների «շքերթ» է, բայց այս անգամ արդեն «ներկաների» կողմից նշանակված ու պաշտոնազրկված նախարարի, Գլխավոր շտաբի պետի, հերոսի կոչման արժանացած գեներալների և այլոց մասնակցությամբ...
Այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում պետականաշինության ոլորտում բացթողումներ եղել են, կան և լինելու են, դա օրինաչափ է և ընկալելի... Սակայն անօրինաչափ և անընկալելի է այն իրողությունը, երբ արձանագրված բացթողումների մեղավորներին «հայտնաբերում» և մեղադրանք են առաջադրում ոչ թե օրենքով սահմանված ընթացակարգով, այլ բացառապես մեկ մարդու ցանկությամբ ու թելադրանքով...
Անկասկած է, որ մեկ մարդու «ցանկությամբ և թելադրանքով» ղեկավարվող երկրի պարագայում ոչ միայն անհնար է հասնել հաջողության, այլև անգամ դժվար է կանխատեսել առողջ տրամաբանության մեջ տեղավորվող որևէ դրական հեռանկար...