ՄԱԿ-ի փորձագետ․ Ուրբանիզացիան ու ֆինանսական շահարկումները հանգեցրել են գլոբալ բնակարանային ճգնաժամի

Ուրբանիզացիան ու ֆինանսական շահարկումները հանգեցրել են գլոբալ բնակարանային ճգնաժամի։Այս մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի պատվիրակներին հիշեցրել է բնակարանային իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Լեյլանի Ֆարխան։
ՄԱԿ-ի փորձագետը նշել է, որ բնակարանի իրավունքի մասին մոռացել են։ Նրա խոսքով ֆինանսական շուկաները ու սպեկուլյանտները բնակարանները վեր են ածել հարմար ակտիվի կապիտալ ներդրնելու համար։ Բնակարանների համաշխարհայի շուկան այսօր գնահատվում է 163 տրիլիոն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է համաշխարհային տնտեսության ծավալը։
Բնակարանային ապահովության իրավիճակի վերլուծությունը տեղի է ունենում սրընթաց աճող ուրբանիզացիայի ֆոնին։ Ըստ կանխատեսումների՝ մոտ ժամանակներս մոլորակի բնակչության մեծ մասն ապրելու է քաղաքներում։ Սակայն աշխարհում չափից քիչ են արժանավայել բնակարանները ու միլիոնավոր մարդիկ ապրում են ետնախորշներում կամ նմանատիպ իմպրովիզացված կառույցներում։