|
|
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| ՀԱՅԱՍՏԱՆ ԼՂՀ ՓՈՂԵՐ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԽՃԱՆԿԱՐ | |||||||
Google-ը շնորհավորում է Մայիսի մեկի առթիվ2012-05-01 10:31:32Աշխատանքի միջազգային օրը, աշխատավորների օրը կամ Մայիսի մեկը տոն է, որը երկար ժամանակ եղել է հեղափոխության եւ դասային անհաշտ պայքարի խորհրդանիշ, այսօր նշում են աշխարհի 142 երկրներում: Այսօր իր օգտվողներին տոնական տարբերանշանով է շնորհավորում Google.ru-ն:1886 թվականի մայիսի 1-ին ամերիկյան բանվորները գործադուլ են կազմակերպել` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլները եւ ուղեկցվող ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: 1889 թվականի հուլիսին II Ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը ի հիշատակ Չիկագոյի բանվորների ելույթների որոշում էր ընդունել մայիսի 1-ին ամենամյա երթերի մասին: Առաջին անգամ աշխատավորների համերաշխության միջազգային օրը նշվել է 1890 թվականին` Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի քանի այլ երկրներում, հայտնում է NEWS.am-ը, հղում անելով Calend-ին: Այսօր այդ տոնը նշվում է 142 երկրներում մայիսի 1-ին կամ մայիսի առաջին երկուշաբթի օրը: Որոշ երկրներում Աշխատանքի օրն այլ ժամանակ է նշվում, օրինակ` ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում: |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իսկ Տիգրան Սարգսյանը թքած ունի Ինչու են լռում “Շանթի” աշխատակիցները
ԹՈՓ ՎԻԴԵՈՆԵՐ
ԹՈՓ ՖՈՏՈՆԵՐ
ԹՈՓ ՑԻՏԱՏՆԵՐ ԲՀԿ-ն իր տեղն ու դերն ունի հայկական քաղաքական դաշտում, եւ չեմ կարծում՝ որեւէ բան տարբերվում է երեք տարի առաջ կամ այսօր: Ընդ որում, ես գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը նաեւ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործիչ է. իր լռությունը եւ այս պահին այդ հայտարարությունն անելը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն կամաց-կամաց դառնում է քաղաքական կուսակցություն՝ իր տեղով, առանց այս կամ այն դաշտ թռնելու: Հստակ, կայուն քաղաքական ուժ է:Հովհաննես Իգիթյան Հատված Aravot.am-ին տված հարցազրույցից Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեւանի ավագանու ընտրությունների մասին Որպես Ավանի թաղապետ` սկսած 2005 թվականից հայտարարագրում եմ իմ ունեցվածքը: Իր ունեցվածքը հայտարարագրում էր նաև իմ հայրը` լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նախկինում երբեք այդ ունեցվածքը չի դարձել հանրային ուշադրության, քննարկման կամ շահարկման թեմա: Անթույլատրելի եմ համարում այս հարցի շահարկումները, հատկապես, որ Երևանի քաղաքապետ կամ փոխքաղաքապետ եղած տարիներին իմ սեփականության ցանկը կտրուկ չի փոխվել:Տարոն Մարգարյան |
||||||
|
Top-News.am (c) 2011. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Էլեկտրոնային հասցե` info@top-news.am
Designed by Arevik Martirosyan
Created by Rudolf Perikhanyan |
|||||||