Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը «Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ Հայ դպրոցականների հերթական հաջողությունը Անահիտ Մանասյանը Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը Բաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները» Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին Չաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars Today Խորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին

ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուիՄատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբՀայ դպրոցականների հերթական հաջողությունըԱնահիտ Մանասյանը Բեռլինում հանդիպել է Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավար Բեատե Ռուդոլֆի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունըՀաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետԲաքվում ամերիկացի կոնգրեսականի հետ քննարկվել են «TRIPP միջանցքի ստեղծմամբ բացվող հնարավորությունները»Ո՞ւր են ինձ թթու խոսք ասողները. Ռուբեն Ռուբինյանը դիմեց ԱԺ նիստերի դահլիճից բացակայող ընդդիմադիրներին«Զինապահ» հիմնադրամից 2025–ին աջակցություն է տրամադրվել 28 նոր դեպքի, իսկ 2024–ին՝ 284 նոր դեպքի. ամփոփումՉաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց. Pars TodayԲԴԽ-ն հայցեր է ներկայացրել նախկին դատավորների դեմ՝ պահանջելով նրանցից բռնագանձել արձակուրդային գումարըԽորհրդարանը մի շարք նախագծեր է քննարկել երկրորդ ընթերցմամբԷկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներինՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԴպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունըԼիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդըՍահմանվում է կարևոր կարգավորում. վթարի դեպքում ճանապարհը հնարավոր է փակել առավելագույնը 15 րոպե ժամանակովՎառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա. BBCԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստըԷքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակՄի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում են ներկայացրել (տեսանյութ)Ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու համար առաջարկվում են նոր արգելափակումներԱռաջարկվում է դատապարտյալի՝ պատժախցում անընդմեջ պահելու առավելագույն ժամկետը սահմանել 14 օրԻրազեկում․ ճամփորդություններից առաջ ուշադրություն դարձրե՛ք ճամփորդական փաստաթղթերինԲարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտԱրաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետԱՄՆ քննարկում է Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի տեղաշարժը վերսկսելու միջոցներըԲեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, ՈւկրաինայինԿվերանայվի ՔԿՀ-ներում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու համար նախատեսված տուգանքի չափը. նախագիծ«Արարատցեմենտ»-ին շուրջ 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվելԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակՍրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովինԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին ծանոթանալու Իսրայելի խնդրանքը. Channel 12Պրակտիկանտների ստաժը կհաշվարկվի որպես հանրային ծառայության ստաժ. նախագիծԳավառի ԲԿ-ում տեղադրվեց ականավոր բժիշկ Ավետիք Բուռնազյանի հուշատախտակըԿկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծԱվտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինՓոփոխություններ Հարկային օրենսգրքում. օրինապահ բիզնեսի համար ստուգումները կնվազեն 20%-ովԿիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են (լուսանկարներ)Հայկական ակումբները մեկնարկում են եվրագավաթային պայքարը․ հայտնի են առաջին մրցակիցներըԻլոն Մասկը սպառնացել է դատի տալ գերմանական ZDF հեռուստաալիքին՝Հորմուզի նեղուցի դիմաց՝ աջակցություն ՈւկրաինայինՀակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակելԱռաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ Նավասարդ
Հայաստան

Գարեգին Վարդանյանի հետ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 13-ին, նա տուն է «վերադարձել» անմահանալուց մեկ տարի հինգ ամիս անց

«Գարեգինիս Գարիկ էինք ասում, ընկերներն էլ՝ Գարո»։ Այսպես ենք սկսում Գարիկի մասին զրույցը մայրիկի՝ տիկին Նարինեի հետ։ «Սիրուն, բարի, համով-հոտով, ուրախ, քաղցր բալա էր։ Աշխույժ էր ու շատ խելացի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն։Գարեգինը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը։ Այստեղ է դպրոց հաճախել։ Ամենուր սիրված է եղել՝ թե՛ ընտանիքում, թե՛ շրջապատում, թե՛ դպրոցում։ «Իրեն բոլորն էին սիրում։ Խելացի, լավ սովորող աշակերտ էր։ Մաթեմատիկան իր սիրելի առարկան էր։ Ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարան, ապագա ծրագրավորող էր, բայց ուսանող լինել չհասցրեց»։

2019 թվականի հուլիսի 20-ին է Գարեգինը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Սիսիանի գնդում։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը։ Սիրով և ուրախությամբ մեկնեց ծառայության։ Երբեք չի դժգոհել ծառայությունից։ Ես էլ էի հանգիստ իր ծառայության ընթացքում»։

Տիկին Նարինեն պատմում է՝ որդին պատերազմի առաջին օրերին դիրքերում է եղել։ «Իրենց իջեցրել են, տարել Արցախ՝ Հադրութ։ Դա եղել է մոտավորապես հոկտեմբերի 6-7ին։ Ես քրոջս ու եղբորս տղաներից եմ իմացել, որ իրեն տարել են պատերազմ։ Նա ինձ ոչինչ չէր ասում։ Զանգահարում էինք, զրուցում, ասում էր. «Մա՛մ, ես մեր դիրքերում եմ, այստեղ հանգիստ է, պատերազմ, կռիվ չկա»։ Իր խոսքերն են. «Ինձ հո պոստերից չեն իջեցնելու և պատերազմ տանեն։ Մենք էլ այստեղ ենք հսկում»։ Բայց գիշերով տղաներին տարել են Արցախ։ Եղել է ամենաթեժ կետերում, Հադրութում»։

Մայրիկի ու որդու վերջին զրույցը հոկտեմբերի 13-ին էր։ «Առավոտյան ժամը յոթին զրուցեցինք։ Արդեն գիտեի, որ մարտի դաշտում է։ Հարցրեցի իրեն՝ Գա՛ր, կռվի մե՞ջ ես։ Դրական պատասխան տվեց։ Ուզում էր հայրիկի հետ խոսել։ Նա էլ էր Ղարաբաղ մեկնել, բայց իրեն չասացի։ Գարիկս շատ կնեղվեր։ Բայց հիմա էլ երբեմն ափսոսում եմ, որ չեմ ասել։ Խառը զգացումներ են լինում։ Գարիկիս ասացի, որ հայրիկն աշխատանքի է, դեռ չի եկել հերթափոխից։ «Մա՛մ, ասա՝ թող շտապ ինձ զանգի»։ Զանգահարեցի ամուսնուս, բայց հայր ու որդի այդպես էլ չկարողացան զրուցել։ Այդ օրվանից որդուս հետ կապն ընդհատվեց»։

Հոկտեմբերի 13-ից հետո ամիսներ շարունակ ընտանիքն ապրում է իրական մղձավանջի մեջ։ «Քիչ-քիչ նորություններ էինք իմանում, տարբեր տեղեկություններ, վատ լուրեր։ Իրենց հրամանատարը լքել է զինվորներին, իսկ իմ տղան կանգնել ու մինչև վերջ կռվել է։ Մեկ-մեկ ասում եմ՝ թող փախչեր։ Իմ այդ խոսքին միշտ արձագանքում են՝ Գարիկը կփախնե՞ր։ Իհարկե, չէր փախչի։ Գարիկս վախկոտ տղա չէր։ 15 հոգի են եղել, Գարիկն ու ընկերը՝ Առնոլդն են պայքարել մինչև վերջ։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, ուժեղ մարտերի մեջ են ներգրավվել։ Մարմինները հայկական կողմին փոխանցելիս անգամ նշել են, թե տղաներն ինչպես են կռվել, որքան են վնասել թշնամուն»։

Ընտանիքը մոտ մեկուկես տարի հետո է որդուց լուր ստացել։ «Ասացին, որ տղաները գերի են ընկել։ Տեղանքը նկարեցին, ուղարկեցին։ Սկսեցինք փնտրել իրենց գերիների մեջ։ Դիմեցինք Կարմիր խաչին։ Տեղեկություն ստացանք, որ իբր Բաքուն հաստատել է՝ Գարիկս գերի է։ Կարմիր խաչն էլ հաստատեց. մեր տղայի անունը հաստատված գերիների ցուցակում էր։ Տարի ու կես իրեն փնտրել ենք։ Ստիպված նաև արյուն հանձնեցինք, չէի ուզում այդ քայլին գնալ։ Բնական է՝ չես ուզում մտածել, որ որդիդ կարող է զոհված լինել»։

Տիկին Նարինեն ասում է՝ 2022 թվականի գարնանը հաստատվեց որդու ինքնությունը։ Մարտի տասին Գարեգինի հուղարկավորությունն էր։ «Մարտի ութին ինձ «նվեր» արեցին։ Չէինք ուզում հավատալ...»։ Իսկ կարո՞ղ է, արդյոք, ծնողը հավատալ, որ մեկուկես տարվա սպասումներից հետո հենց իր որդու մասունքներն է հանձնել մայր հողին։ Ապրել հավերժ սպասումով, չունենալ տարբեր հարցերի պատասխաններ, թե ինչպե՞ս տղաները հայտնվեցին Հադրութում, ինչո՞ւ մնացին միայնակ։ «Ինչու»-ներն այնքան շատ են, որոնց պատասխանները գուցե կտան հարուցված քրեական գործերը ու ընթացող դատական նիստերը։ Ապրելու ուժի մասին։ «Գարիկս ընկերուհի ուներ, ասում էր՝ գամ, ամուսնանալու եմ։ Տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին։ Հիմա մեզ ապրեցնողը մեր ավագ որդին է և այն միտքը, որ պետք է ապրեցնենք մեր Գարիկին»։

Հ. Գ. - Գարեգին Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։