Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 միլիոն դրամ գրավով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։
Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։
Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե՞ ոչ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը