Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հուլիսի 14 -15-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 114 հանցագործություն։
Մասնավորապես՝
- 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, սառը զենք կրելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու։
- 2-ական դեպք՝ գույքին տիրանալու, հետամտելու:
Բացահայտվել են նաև խոշտանգման, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միամտության որոշումը չկատարելու, մշակութային արժեքների մաքսանենգության, փաստաթղթի կեղծիքի և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
- 1 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1 դեպք՝ գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող։
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ