Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնել Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA Մենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով

Զելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՁերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքըՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեում
Հայաստան

ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝

  • 1759 հաստատված դեպք
  • 600 հաստատված մահ

Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝

  • 20 հաստատված դեպք,
  • 2 հաստատված մահվան դեպք,
  • 1 հավանական դեպք,
  • 1 հավանական մահվան դեպք։

Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։

ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։

Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։

Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։

Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Ռիսկի գնահատում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։

Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ—ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։

Իրավիճակը Հայաստանում

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։

Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։

Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։

Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։