Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում
ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում, և տարածաշրջանի երկրներն իրենք են որոշելու իրենց ապագան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tansim գործակալությունից, այս մասին օգոստոսի 25-ին Թեհրանում Իրաքի Գերագույն դատական խորհրդի նախագահ Ֆայիք Զայդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է, որ Իրաքը լինի անկախ և ուժեղ։ Ռեզայիի խոսքով՝ կարևոր է, որ տարածաշրջանի երկրներին իրենց ապագան առանց արտաքին միջամտության որոշելու հնարավորություն ունենան։ «Տարածաշրջանի երկրները կորոշեն իրենց ապագան, իսկ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում», - ասել է Ռեզային։
Նա նաև շեշտել է երկու երկրի միջև ընդհանուր սահմանի երկայնքով տեղակայված հակաիրանական խմբավորումների հարցի վերջնական լուծման անհրաժեշտությունը։
Իր հերթին, իրաքցի պաշտոնյան երախտագիտություն է հայտնել Իրանի կողմից տրամադրված աջակցության համար։
Զայդանը նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը և Իրանի ու Իրաքի միջև ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ