Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել
«Նառա» թայֆունի հետևանքով առաջացած մասշտաբային ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ բնակավայրեր են հեղեղվել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:
Չինաստանի Գուանսի նահանգի իշխանությունները տարհանել են ավելի քան 15 հազար մարդու այն բանից հետո, երբ ջրի մակարդակը գերազանցել է 2008 թվականին գրանցված ռեկորդային ցուցանիշը: Չինաստանի պետական հեռուստատեսության տվյալով՝ ջրհեղեղների պատճառով Չինաստանից տարհանվել է ընդհանուր առմամբ 54 հազար մարդ:
Reuters գործակալությունն էլ հայտնում է, որ ևս մեկ փոթորիկ շարժվում է դեպի Ճապոնիա և Թայվան: Օդերևութաբանները կանխատեսում են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ։ Նշվում է, որ նոր փոթորիկը Ճապոնիայից և Թայվանից հետո կտեղափոխվի Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Ֆուցզյան նահանգ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում