Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Արձակուրդը Հայաստանում անցկացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանում՝ մայրաքաղաք Երևանում լավ արձակուրդ անցկացնել:
Կառավարության ղեկավարը համոզված է, որ Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել:
Ըստ նրա՝ Երևանում կան որակյալ մարզասրահներ, քաղաքում կան նաև դիտարժան պատմամշակութային հուշարձաններ, համեղ սնվելու համար կան ռեստորաններ, կա նաև ակտիվ մշակութային կյանք՝ թատրոններ, թանգարաններ:
«Մեզ մոտ սպասարկման մակարդակը շատ բարձր է: Եթե համեմատենք եվրոպականի հետ, մեզ մոտ սրճարաններում, ռեստորաններում, հիմնական մասերում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է կամ համապատասխանում է միջին եվրոպականին, իսկ դա գին արժե, որովհետև սպասարկման մեջ մտնում են աշխատողները, թե դեմքի ինչ արտահայտությամբ, ինչ կրթությամբ, ինչ IQ-ով մատուցողներ են աշխատում, իսկ Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները, և դա լավ աշխատանք է»,- նկատել է նա:


















































Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարութ...
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն