Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար. Մամեդով
Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը թուրքական հեղինակավոր «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը և հերքել այն պնդումները, թե Բաքուն վետո է դրել այդ գործընթացի վրա։ Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան վարում են փոխհամաձայնեցված քաղաքականություն, և Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներն ընթանում են զուգահեռաբար։
Մամեդովը հայտարարել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո, երբ հանրաքվեի միջոցով կփոխվի Սահմանադրությունը և կվերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, ԱՄՆ-ում կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչից հետո միայն կբացվեն թե՛ հայ-թուրքական, և թե՛ հայ-ադրբեջանական սահմանները։
«Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների լուծումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում ստորագրված խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դրանից հետո կբացվեն Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,- ասել է նա։
Ադրբեջանցի դիվանագետը նաև նշել է, որ կողմերն այժմ փոքր քայլերով են առաջ շարժվում. մասնավորապես՝ Ադրբեջանն արդեն առևտրային կապեր է հաստատել Երևանի հետ՝ ապահովելով նրա էներգետիկ անվտանգությունը նավթի ու վառելիքի մատակարարումներով, ինչպես նաև աջակցելով Ղազախստանից ու Ռուսաստանից ցորենի և այլ արտադրանքի տեղափոխմանը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էր 1993 թվականին Ղարաբաղյան հակամարտության պատճառով, իսկ հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2020 թվականին։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Անդրանիկ Թևանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Արեգնազ Մանու...
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին