Մոսկվան զսպվածության կոչ է անում ԱՄՆ-ին և Իրանին, ինչպես նաև հիշեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների անընդունելիության մասին: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը հետևողական և սկզբունքային դիրքորոշում ունի այն մասին, որ Իրանի շուրջ անհիմն կերպով Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից (որոնք ագրեսիայի ակտ են իրականացրել ինքնիշխան պետության դեմ) հրահրված ներկա ճգնաժամը պետք է լուծվի զուտ դիվանագիտական ճանապարհով։ Մենք այս դիրքորոշումը պարբերաբար փոխանցում ենք ամերիկյան կողմին բոլոր մակարդակներում», - ընդգծել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ չնայած շարունակվող բանակցային գործընթացին՝ իրավիճակը մնում է ծայրահեղ անկայուն։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ցանկացած ցամաքային գործողություն կնշանակի լարվածության հետագա էսկալացիա, որը հղի է անդառնալի հետևանքներով ոչ միայն կողմերից յուրաքանչյուրի, այլև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համար:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ջերմաստիճանը կբարձրանա
Վարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալները
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ը