Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում» Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Փաշինյան Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով Գոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ» Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը Իսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. Նեթանյահու Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում Հայկական ռադիո 100․համերգներ Սյունիքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին

Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետՀենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. ՓաշինյանԳագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածովԳոռ Մատինյանը հրաժարվել է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ ես երբևէ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն էՀամաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումըԻսրայելն ինքնապաշտպանական գործողություններ կիրականացնի, եթե Իրանն ու «Հըզբոլլահը» հարվածեն Հրեական Պետությանը. ՆեթանյահուԸնտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետՄիջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն ԲեռլինումՀայկական ռադիո 100․համերգներ Սյունիքում«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքինԿառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի հերթական նիստըՄենք հենց այնպես զենք չենք գնում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:Հայտնի է, թե որ ընտրական տեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելուԻրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. ԹրամփԲրիտանացիների 52%-ը կարծում է, որ երկիրը պետք է կրկին անդամակցի ԵվրամիությանըՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվելԵՄ-ն ՀՀ քաղաքական դերակատարներին կոչ է անում հարգել քվեարկության արդյունքներըՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ից ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազՀայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում2026 թվականի առաջին 4 ամիսներին 18 տարեկանից ցածր 800 պատանի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից․ ՍարգսյանՄեր զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքում եղել են սահմանված ժամին. Էդվարդ ԱսրյանԱյս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճՌումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ. Նիկուշոր Դանը՝ ՓաշինյանինՀայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետներ դեռևս չկան, գործընթացը կախված է հարաբերությունների կարգավորումից. ՌԻԱ Նովոստի«Wizz Air»–ը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և ՀունաստանՎրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերությունԸնտրական գործընթացները տեղի են ունեցել գերթափանցիկ. Արմեն ՄկրտչյանԱրժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են ԺնևումՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներինԱնհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն․ Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին2025-ին շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024-ից. ՆԳ նախարարի տեղակալԽորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին. Անդրեյ ՊլենկովիչՄիջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտումԱյսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համարՈրոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվումԻնչու Թրամփի փեսայի շքեղ առողջարանային նախագիծը Ալբանիայում զանգվածային բողոքներ առաջացրեց2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանիցԱդրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաՉնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. ՄերցԶելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետԹրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքը կկնքվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքումՀայաստանը COP17-ը դիտարկում է որպես կարևոր հնարավորություն. Պարույր ՀովհաննիսյանՎենսը ընդունել է, որ միջանկյալ ընտրությունները կարող են ծանր փորձություն դառնալ հանրապետականների համարԹուրքիայում քրդուհու մասին վիրավորական կատակի պատճառով միլիարդատիրոջ դեմ գործ են հարուցելԻրավապաշտպանները ԱՄՆ-ին կոչ են արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ հակամարտությունը դադարեցնելու համարՖրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին
Մամուլ

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի նոր «խենթությունը»՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»

Հենրիկ Մալյանի անվան թատրոնում առաջնախաղ է։ Ներկայացվել է ֆրանսիացի ականավոր դրամատուրգ Ռընե դը Օբալդիայի հռչակավոր «Քամին սասաֆրայի ճյուղերում» վեստերն-կատակերգությունը։ 1965 թվականին գրված  պիեսը յուրօրինակ «թատերական վեստերն» է:  Հեղինակը վերցրել է ամերիկյան կովբոյական ֆիլմերի  հայտնի կարծրատիպերն ու տեղափոխել թատերաբեմ՝ վերածելով սրամիտ ու աբսուրդային իրավիճակներով լի կատակերգության։

Պատկերացրեք՝ 19-րդ դարի կիսախարխուլ մի խրճիթ Կենտուկիում, անդադար վիսկի խմող ու հրացանը ձեռքին հնդկացիների անդադար հարձակումներին սպասող կոպիտ մի ծերուկ, սալոնի աղջիկներ, շերիֆ և… այս ամենը Փարիզի կենտրոնում տեղի ունեցող ու այնտեղից Երևան «հոսող» իրադարձություններով, աբսուրդային որոշ իրավիճակները հումորով մատուցելով: Սա հոլիվուդյան նոր ֆիլմ չէ: Սա «թատերական վեստերն» է, որն իրականություն է դարձել Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։  Ռեժիսոր Ժիրայր  Բաբազյանը բեմադրել է Ռընե դը Օբալդիանի՝ «Քամին սասաֆրայի ճյուղերում»  պիեսը։

Պիեսը հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի ամերիկյան կովբոյական ֆիլմերի փոքր-ինչ զավեշտալի միջավայր՝ համեմված նուրբ ֆրանսիական հումորով:

Պիեսի հիմքում Ռոքֆելերների՝ դժվար պայմաններում ապրող ընտանիքի պատմությունն է։ Ընտանիքը Կենտուկիի իր կիսախարխուլ տնակում փորձում է պաշտպանվել հնդկացիների  անդադար հարձակումներից։ Իսկ ամերիկյան ծառատեսակ սասաֆրայի ճյուղերի՝ քամուց առաջացած ձայնը պիեսում յուրօրինակ  նախանշան է. երբ քամին փչում է, նշանակում է՝ վտանգը մոտ է։

Ներկայացման բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը ասում է՝ Մալյան թատրոնի հետ  գործակցությունը պատահական չէր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի ու իր թատերական ճաշակն  ու հումորի զգացումը նման են։

«Չնայած պիեսն իրականում ավելի մեծ բեմահարթակ է պահանջում, բայց Մալյան թատրոնում այն յուրահատուկ հնչեղություն ստացավ: Տարիներ առաջ ես այս գործը բեմադրել էի Լոս Անջելեսում: Շատ եմ սիրում ֆրանսիական աբսուրդի հումորը, որն իր արմատներով շատ մոտ է Իոնեսկոյի դրամատուրգիային: Խոստովանում եմ՝ սկզբում մի փոքր վախ կար, որ հանդիսատեսը գուցե չընկալի այս յուրահատուկ ժանրը, բայց ուրախ եմ, որ հումորն անցավ ու աշխատեց»:

Պիեսում առկա սուր ծաղրն ու շեշտադրումները տեղայնացվել են հայ հանդիսատեսի համար:

«Օրինակ՝ եթե օրիգինալ տարբերակում հնչում է՝ «Այստեղ տերտերներ չկան, որովհետև բոլորը մորթվեցին», ապա ներկայացման մեջ այն փոխարինվել է ավելի թեթև ու կատակային ձևակերպմամբ՝ «Այստեղ տերտերներ չկան, որովհետև բոլորն արդեն նստած են Աստծուն շատ մոտ»:

Ներկայացման առանցքային կերպարներից մեկին՝ ընտանիքի 70-ամյա հորը մարմնավորող դերասան Մխիթար Ավետիսյանի համար ևս սա հետաքրքիր փորձառություն էր.

«Այս դերում ինձ համար ամենակարևոր հարցն այն էր, թե որքանով է ինձ հաջողվել 50 տարեկանում ստանալ 70 տարեկան տղամարդու կերպարը: Սակայն մեծ հաշվով՝ այստեղ ամենակարևորն անսամբլային աշխատանքն է: Ինձ համար միշտ առանձնահատուկ են այն ներկայացումները, որտեղ ստեղծագործական ողջ կազմով կարողանում ենք համատեղ լավ գործ անել: Սա աբսուրդի ժանրի պիես է, ինչով էլ պայմանավորված է բեմում Աստծո հետ անդադար երկխոսությունը: Բայց հատկապես տպավորիչ է վերջաբանը, երբ հնչում է հետևյալ միտքը.«Այո, վերջերս սկսել եմ հավատալ Աստծո գոյությանը»:

Իսկ կովբոյական ֆիլմերից մեզ քաջ ծանոթ Շերիֆի կերպարը բեմում ներկայացնում է դերասան Սամվել Թոփալյանը: Նա ընդգծում է, որ հերոսների միջոցով վեր են հանվում չափազանց արդիական խնդիրներ.

«Այս կերպարը վեստերն ֆիլմերից մեզ քաջ ծանոթ շերիֆների հավաքական տեսակն է՝ արտաքուստ լուրջ, գործնական, տպավորություն ստեղծող, թե ամեն ինչ գիտի, բայց ներքուստ այդքան էլ լուրջ երևույթ չէ: Թեև կերպարը փոքր-ինչ կտրված է իրականությունից, բայց ներկայացման մեջ արծարծվող հարցերն այսօր չափազանց իրական են և աշխարհի մասշտաբով ուղղակիորեն կապված են մերօրյա իրականության հետ: Պարզապես այդ ամենը մատուցվում է տողատակերով և հումորի պրիզմայով: Կարծում եմ՝ դահլիճն անմիջապես ընկալեց ու արձագանքեց, քանի որ ներկայացվող իրավիճակները շատ ծանոթ են հենց մեր օրերից»:

Ներկայացումն աչքի է ընկնում նաև վառ կանացի կերպարներով։ Դերասանուհի Անահիտ Պետրոսյանն այսպես է նկարագրում իր հերոսուհուն.

 «Իմ կերպարը փոքր-ինչ խորամանկ է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու ուսումնալից: Նա իր խոսքի տեր աղջիկ է, ով պայքարում է իր իրավունքների համար»:

Իսկ դերասանուհի Քրիստինե Հովակիմյանի հերոսուհին լիովին հակադրվում է մյուսներին.

«Իմ կերպարը տեսակով հանդարտ է, ենթարկվող և ներկայացման աղջիկների մեջ ամենահնազանդն է: Նա կյանքում եղել է մի փոքր բարդ բնավորություն ունեցող մարդու կողքին, եղել է նրա աջակիցը: Ինձ համար չափազանց հետաքրքիր էր այս աշխատանքը, քանի որ առաջին անգամ էի համագործակցում բեմադրիչի հետ: Պիեսն իր վեստերն ոճով շատ տարբեր է մեր իրականությունից, և մենք փորձել ենք հանդիսատեսին ներկայանալ նորովի ու հետաքրքիր մոտեցումներով»:

Ներկայացման մեջ   խենթ ու անկանխատեսելի կերպար էլ կա, որը բարդ իրավիճակներից անվրեպ դուրս գալու յուրահատուկ տաղանդ ունի:

«Քամին սասաֆրայի ճյուղերում» վեստերն-կատակերգությունն  ընդգրկվել է  թատրոնի հիմնական խաղացանկում։