«Խախալևայի գործն Ադրբեջանում ավարտված է։ Ռուսաստանյան կողմի պահանջով նրա արտահանձնումը մերժելու մասին դատարանի որոշման ընդունումից հետո նա լքել է Ադրբեջանը և մեկնել երրորդ երկիր», - ասել է փաստաբանը։ Ըստ Հումբաթովայի, ինքը չգիտի, թե կոնկրետ որ երկիր է մեկնել Խախալևան և որտեղ է նա այժմ գտնվում։
Փաստաբանը հիշեցրել է, որ 2025 թվականի հունվարին Բաքու ժամանելուց հետո նախկին դատավորը ձերբակալվել էր և պահվում էր Քյուրդախանի արվարձանային ավանում գտնվող քննչական մեկուսարանում։ «Ես բողոք եմ ներկայացրել, և վերաքննիչ դատարանը բեկանել է կալանքի մասին դատավճիռը՝ իմ պաշտպանյալին հանձնելով ոստիկանության հսկողությանը», - նշել է Հումբաթովան։ Նա հավելել է, որ դրանից հետո Խախալևան որոշ ժամանակ ապրել է վարձակալած բնակարանում։ Փաստաբանը պարզաբանել է, որ ընթացակարգի համաձայն՝ ոստիկանության հսկողության են հանձնում մինչև արտահանձնման հարցի լուծումը։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազը որոշում է կայացրել Խախալևային Ռուսաստան արտահանձնելուց հրաժարվելու մասին, նա ինքնաբերաբար ազատ է համարվել։
ԱԴԾ-ի տվյալներով՝ 2021 թվականի դեկտեմբերի 8-ին Խախալևան մեկնել է Երևան և Ռուսաստան չի վերադարձել։ Քննության վարկածով՝ 2016-ից 2019 թվականներին նա աշխատավայրից բացակայել է 127 աշխատանքային օր։ Ընդ որում, նա խաբել է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերը լրացնող աշխատակիցներին, իսկ ավելի ուշ ինքն է ստորագրել դրանցում։ Ընդհանուր առմամբ, նա անօրինական կերպով ստացել է 1,195 միլիոն ռուբլի աշխատավարձ։
Նրա շուրջ սկանդալը բորբոքվել է 2017 թվականի ամռանը համացանցում նրա դստեր շքեղ հարսանիքի մասին տեղեկատվության տարածումից հետո, որտեղ իբր ելույթ են ունեցել Վերա Բրեժնևան, Իոսիֆ Կոբզոնը, Նիկոլայ Բասկովը և Վալերի Մելաձեն։ Բացի այդ, ԶԼՄ-ներում, որոնք նրան «ոսկե դատավոր» էին անվանել, հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Խախալևայի դիպլոմը կեղծ է։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ
Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ հատուցումների առավելագույն սահմանաչափերը
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների 90%-ը ավարտված է