Հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Մարտի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5241 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 175 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 175 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 142 անձ։
Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 582, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 608, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 309, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 343 և 1882 այլ իրավախախտում։ 138 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 161-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 73-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 71-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16204 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 323 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 108, չամրակապված վարելու՝ 4184, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 218, վարելու ընթացքում ծխելու՝ 541, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 725, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 166, արագության գերազանցման՝ 2432 և 5174 այլ իրավախախտում։ 346 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 822-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 467-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 15 բեռնատար, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 335-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 18 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 59 անձ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին