ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքը
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հեռահարության և ճշգրտության բարձրացման միջոցների 373,6 միլիոն դոլարի հնարավոր վաճառքը` երեքշաբթի՝ մայիսի 5-ին, հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Խոսքը Joint Direct Attack Munitions - Extended Range (JDAM-ER) աերոդինամիկ հավաքածուների մասին է, որոնք ամրացվում են ռումբերի պոչային հատվածներին և մեծացնում են դրանց կիրառման հեռահարությունը 70-80 կմ-ով:
Պետքարտուղարության տվյալներով՝ Կիևը դիմել է Վաշինգտոնին, 1532 նման հավաքածու վաճառելու խնդրանքով։ Պատվերը կներառի նաև դրանց սպասարկման սարքավորումներ, պահեստամասեր և վերանորոգման մասեր, ծրագրակազմ, վերանորոգման և սպասարկման ծառայություններ և լոգիստիկա: Պայմանագրի գլխավոր կապալառուն կլինի Boeing ընկերությունը։
Ինչպես նշում է ամերիկյան Military պորտալը, պետքարտուղարության հավանությունը դեռ չի նշանակում, թե զենքը շուտով կմատակարարվի: Այն միայն թույլատրում է հնարավոր վաճառքն արտերկրում: Այնուհետև պահանջվում է պայմանագրի վերջնական կնքում և ապրանքների արտադրություն, որից հետո միայն դրանք կհանձնվեն Ուկրաինային։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի