Դպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է
Քանի որ առաջիկա օրերին պաշտոնապես մեկնարկելու է քարոզարշավը, պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, զգուշացնեմ, չհորդորե՛մ, այլ զգուշացնեմ ուսումնական հաստատություններում աշխատող մեր բոլոր քաղաքացիներին, որ օրենսդրության որևէ խախտման պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ մայիսի 6-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում նախընտրական քարոզչության խախտման դեպքի համատեքստում անդրադառնալով ուսումնական հաստատությունները քաղաքականացնելուն:
«Մեր Կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է: Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ: Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը, որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և նման ահազանգի պարագայում օրենքն ամբողջ խստությամբ գործելու է. օրենսդրական բոլոր կարգավորումները դրված են:
Նախորդող տարիներին փոխել ենք կրթության ոլորտի բոլոր օրենքները և շատ հստակ մեխանիզմներ ենք նախատեսել, թե նման գործունեության պարագայում ինչ պետք է արվի և ինչպես: Կարող է լինել աշխատանքից ազատում, չեմ խոսում ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու մասին: Մենք ըստ անհրաժեշտության բոլոր քայլերը ձեռնարկելու ենք ահազանգերի դեպքում»,- ասաց նա:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի