Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ապրիլի 29-ին, կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները։
Օրվա կենտրոնական խաղում գործող գավաթակիր և չեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունեց «Արարատ-Արմենիային»։ Առաջին խաղում տարած նվազագույն հաշվով (1-0) հաղթանակից հետո «Նոան» կարողացավ պահպանել առավելությունը։
Պատասխան խաղն ավարտվեց 0-0 գոլազուրկ ոչ-ոքիով, ինչը թույլ տվեց Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմին նվաճել եզրափակիչի ուղեգիր։ Նշենք, որ «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հասնում է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց Առաջին խումբը ներկայացնող «Անդրանիկի» հետ։
Առաջին հանդիպման անակնկալ ոչ-ոքիից (1-1) հետո «առյուծները» պատասխան խաղում հաղթեցին նվազագույն հաշվով։ Բրունո Միշելի՝ 32-րդ րոպեին խփած միակ գոլը վճռեց դիմակայության ելքը (ընդհանուր՝ 2-1)՝ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Ուրարտուին»։
Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»։
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 14-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը՝ 19:00-ին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի