Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ Մայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրա Ուրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտ Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարար Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է ԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցում

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի«Ռեալի» դեմ խաղում «Բավարիան» անհավանական տեսք ուներՄարզադաշտում նրանց սեփական ուժերի նկատմամբ հավատը տպավորիչ է
Բիզնես

Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Հայաստանի ջրամբարների կառավարման կարողությունների բարելավում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի մոնիթորինգային այցին։ Այդ մասին հայտնում են Ջրային կոմիտեից:
 
Ներկա են եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու պաշտոնատար այլ անձինք։ 
1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Ճապոնիայի կառավարության կողմից։
 
Այցի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունքները. 
Ծրագրի շրջանակում տեղադրվել են հիդրոլոգիական, օդերևութաբանական և ջրաչափական կայաններ՝ Ապարանի, Ազատի, Մեծավանի ջրամբարներում, ինչպես նաև Աղստևի և Այրումի դիտակետերում։ Ազատի ջրամբարում տեղադրվել են պատվարի անվտանգության ժամանակակից սարքավորումներ։ Ապարանի և Ազատի ջրամբարներում իրականացվել են երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով արդիականացվել է ջրածածկման գոտում գտնվող համայնքային աղետների ռիսկի կառավարումը։
 
Տեղադրվել է եղանակի թվային կանխատեսման համակարգ, որն ապահովում է համայնքային մակարդակում եղանակի առավել ճշգրիտ կանխատեսում։
 
Մշակվել է ջրամբարների կառավարման և պատրաստվածության օրինակելի պլանը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ բոլոր խոշոր ջրամբարների համար։ Մշակվել է նաև ջրամբարի պատվարի ռիսկի գնահատման ուսումնական ծրագիրը, որը փոխանցվել է ՆԳՆ կրթահամալիր՝ վերջնականացման և ներդրման համար։
 
ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) նախաձեռնության շրջանակներում մշակվել և վավերացվել է ՀՀ վաղ նախազգուշացման համակարգերի ճանապարհային քարտեզը։
 
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, շնորհավորելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը ՀՀ կառավարությունը ստացել է Ճապոնիայի կողմից։ Նա նշել է, որ Հայաստանը թե՛ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, թե՛ Ճապոնիայի կառավարության հետ իրականացնում է մի շարք կարևոր և շարունակական ծրագրեր։
 
ՋԿ նախագահի խոսքով՝ ծրագրերն ունեն առանցքային նշանակություն կլիմայի դիմակայունության բարձրացման, ռիսկերի կառավարման և ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ջրամբարների ոլորտում։
 
Նա ընդգծել է, որ ջրային ռեսուրսների կառավարման համակարգում առկա մարտահրավերների պայմաններում համագործակցության շարունակականությունն առաջնային է։
 
Եզրափակելով ելույթը Ղալամքարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս Ջրային կոմիտեի, նշանակալի ներդրումներ է կատարում ջրամբարների ենթակառուցվածքներն արդիականացնելու համար։