Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում են՝ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և պահանջներին։
Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։
Փառատոնի նպատակն է խթանել դպրոցահասակ երիտասարդների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի կարողությունները, ինչպես նաև աջակցել նորարարական նախագծերի իրականացմանն ու դրանց արդյունավետ ներկայացմանը։
Փառատոնին մասնակցելու համար անհատ մասնակիցները կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, 2026 թվականի ընթացքում պետք է իրականացնեն իրենց առաջարկած գիտահետազոտական նախագիծը և դրա արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում։
Ներկայացված նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի արդյունքում կսահմանվեն մրցանակային տեղերը, ինչպես նաև կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը։
Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը և նամակի նպատակը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Փարիզում ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել