2026 թվականին նշվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակը։ Այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։

Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ, որը պետք է ներառի՝

  • Հայտատուի դիմումը
  • Հայտատուի մասին ամփոփ տեղեկատվություն
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի հայեցակարգը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի նախահաշիվը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման վայրը
  • Առաջարկվող ծրագրի կամ նախագծի իրականացման ժամկետը և տևողությունը:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը ներառյալ՝ էլեկտրոնային փոստի միջոցով /[email protected]/: