Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետ Հայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ադրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումը Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն Հրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթ Մայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրա Ուրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտ Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննությունՀրաչյա Աճառյանի 150-ամյակի առիթով իրականացվող ծրագրերի մրցույթՄայիսի 4–ին աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա Հայաստանի վրաՈւրուգվայում բացված Թումո կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտՎարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերինՈւկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FTՍա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարարՓամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել էԱՄՆ-ը երաշխիքներ չի տալիս իսրայելական հարվածները դադարեցնելու հարցումՆա չգիտի, թե ինչի մասին է խոսումՌուսները զգում են, որ կրկին ապրում են երկաթյա վարագույրի ետևում, այս անգամ՝ թվայինՃապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիր Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիրԿառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի հերթական նիստըԻնչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ինՀայաստան-Ավստրիա բիզնես համաժողով ՎիեննայումՊուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՀայ գերիների խնդրով նոր դիմում է ուղղվել ՄԱԿ-ի լիազորած խմբինՓաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքումՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումըԲացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿԻնչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստԱՄՆ-ն քննարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի կրճատման հարցըԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների հայտերի ընդունումԽրախուսելով մշակութային վերջին զանգի անցկացումըԻրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտԻրանի հասցեին Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել ենՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԸնդգծվել է մարդկային կապիտալի զարգացման և հասարակության խոցելի խմբերի պաշտպանության ապահովման կարևորությունըՔարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհինՔննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամ է ձերբակալվել․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՈրևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասինԻնչ հարցեր են քննարկվել Աղվերանում․ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հաղորդել հայ-ադրբեջանական հանդիպումիցՖրանսիայում կայացել է պաշտոնական ընդունելությունԱրարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկելԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆՖուտբոլի միջազգային ֆեդերացիան պատրաստվում է կոշտ միջոցներ կիրառել Աշխարհի առաջնությունումԿայացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունըՎանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում նաև Իջևանում նոր ստադիոն կկառուցվի
Հայաստան

Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Նոր դեսպանության բացումը միշտ ուրախալի է, քանի որ, նախևառաջ, այն վայր է, որն իրականացնում է կարևոր դիվանագիտական առաքելություններ՝ ներկայացնում պետությունը, պաշտպանում նրա քաղաքացիներին, երկխոսում ընդունող երկրի հետ, զարգացնում հարաբերությունները մարդկային գործունեության բոլոր ոլորտներում։ Սակայն դեսպանությունը դրանից շատ ավելին է․ այն կամուրջ է, կամուրջ երկու ազգերի, տարբեր հավաքական պատկերացումներով ձևավորված երկու ժողովուրդների միջև։

Սա մի տուն է, որտեղ սովորում ենք խոսել միմյանց լեզվով, որտեղ կիսում ենք սեփական մշակույթն ու բացահայտում միմյանց մշակույթները։ Մի խոսքով՝ մի վայր, որտեղ միմյանց հասկանում են: Եվ տեսնելով ձեզ այս երեկո այստեղ հավաքված՝ այսքան բազմամարդ, ես վստահ եմ, որ դեսպանությունը, որը մենք միասին բացում ենք, կլինի Ֆրանսիայի և Հայաստանի միջև փոխանակումների կենսունակ և արգասաբեր կենտրոն։ Այդ մասին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

«Պարո՛ն նախարար, ինչպես նշեցիք` մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը: Այդ ժամանակ Երևանը կդառնա Եվրոպայի բաբախող սիրտը. այն կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Այս իրադարձությունը վկայությունն է առ այն, որ մեր երկու երկրներն ընտրել են վճռականությամբ և վստահությամբ միասին քայլել դեպի ապագա:

Հայաստանի համարձակ հանձնառությունը՝ Ադրբեջանի հետ խաղաղության հարցում, բացել է նոր հորիզոն՝ Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման ճանապարհին։ Ֆրանսիան ողջունում է խաղաղությանն ուղղված այս հանձնառությունը, այնինչ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ժողովուրդները շարունակում են զգալ իրենց կողմից չընտրված պատերազմների արհավիրքները։

Հայաստանի այսքան շատ ֆրանսիացի բարեկամների ներկայությունն այսօր վկայում է մեր երկու ժողովուրդներին միավորող կապերի յուրահատուկ ուժի մասին։

Ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրվանից մի քանի օր անց, Ֆրանսիան հիշում է յուրաքանչյուր զոհին և հարգում նրանց հիշատակը: Այս ողբերգությունը պատկանում է ոչ միայն հայոց պատմությանը, այլև համամարդկային խղճին։ 1915 թվականին ֆրանսիացի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հրամայեց փրկել Մուսա լեռան պաշարման մեջ գտնվող 4000 հայերի։ Նա նրանց նավերով անվտանգ տեղափոխեց դեպի Եգիպտոս, և այդ քայլը մինչ օրս մնում է Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի պատմության ամենալուսավոր դրվագներից մեկը: Այն մեզ պարտավորեցնում է։

Ֆրանսիան նաև գիտի, թե ինչ է պարտական հայկական քաջությանը՝ Միսաք և Մելինե Մանուշյաններին՝ դիմադրության կարևոր գործիչներին, ովքեր այժմ հանգչում են Պանթեոնում։ Լինելով ֆրանսիացի՝ թափված արյան իրավունքով՝ նրանք ընտրեցին ազատությունը։ Ինչպես երեկ, այսօր էլ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին, և այդ կապն անխզելի է։ Այս նոր դեսպանության միջոցով Հայաստանը հաստատվում է մի վայրում, որը կրում է ֆրանսիական պատմության մի մասնիկը։

Նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենն ավելի քան 60 տարի ապրել է այս պատերի ներսում և այս այգում։ Նա մեր երկրի եվրոպական արմատավորման հիմնական դեմքերից է։ Նա հավատում էր բաց, պահանջկոտ և իր արժեքներին հավատարիմ Եվրոպային. մի Եվրոպայի, որը թիկունք չի դարձնում իր հարևաններին, այլ մեկնում է նրանց իր ձեռքը։ 2026 թվականը նշանավորվում է նրա ծննդյան հարյուրամյակով, և ես ուրախ եմ այս երեկո, նրա ընտանիքի ներկայությամբ, հարգանքի տուրք մատուցել այն մեծ նախագահին և մեծ եվրոպացուն, ինչպիսին նա էր։

Թո՛ղ այս տունն ու այգին, որոնք պատկանում էին նրան, այսօր դառնան Հայաստանի օջախը Ֆրանսիայում: Թո՛ղ դրանք լինեն կյանքի, արարման և հանդիպումների վայր: Թո՛ղ այստեղ՝ Փարիզում, այն լինի Հայաստանի կենդանի մի մասնիկը, իսկ Հայաստանի համար՝ դեպի Ֆրանսիա որպես լայն բացված մի պատուհան։

Կեցցե՜ Ֆրանսիան, կեցցե՜ Հայաստանը և կեցցե՜ ֆրանս-հայկական բարեկամությունը»,- նշել է նա: