Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազ
Վեդու դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է, որովհետև ոչ միայն այս դեպքը, այլև, եթե կհիշեք՝ որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունեինք, և բազմաթիվ իրավիճակներ ենք ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում:
Այս մասին խորհրդարանում, պատասխանելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում և Շիրակի մարզում, և այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չէ, որ իրեն հայտնի է:
«Երբ առաջին անգամ մի քանի տարի առաջ Գեղարքունիքի մարզում նման իրավիճակ կար, մենք միջնորդագիր հասցեագրեցինք իրավասու մարմիններին՝ առաջարկելով, որպեսզի Դատախազությունը լինի այն հանձնաժողովներում, որոնք կանխարգելիչ գործառույթներ ունեն, թեև Դատախազությունը կանխարգելման տեսանկյունից ուղիղ ֆունկցիա չունի, բայց մենք ցանկություն հայտնեցինք, որ ներգրավված լինենք, որպեսզի նմանատիպ իրավիճակները կարողանանք կանխել, որովհետև ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, միևնույն է, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չի ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,- ասաց դատախազը՝ նկատելով, որ սրան հաճախ գումարվում է հանգամանքը, որ հաճախ ներգրավվում են խոցելի խմբերը, որը տվյալ իրավիճակում առկա է:
Ինչ վերաբերում է վերոնշյալ դեպքի դատավարական խախտումներին, Վարդապետյանը նկատեց՝ նույն հարցաքննությունների հետ կապված, անչափահասների ներգրավման դեպքում մանկավարժի, հոգեբանի պահանջ կա, և հարցաքննության անհրաժեշտություն կա, որի մասով դատախազությունը շատ հետևողական է:
«Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո և ոչ միայն այս վարույթը: Կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ, կարծում եմ, ձեր մտահոգությունը դուրս կգա, որովհետև այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից: Անձինք գործել են ՔԿՀ-ից, ավելին, ստացած դրամական միջոցներն էլ հետո ինչ-որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով, ուստի սա մի ամբողջական գործընթաց է, որն անընդհատ է գտնվում մեր ուշադրության ներքո»,- ասաց Վարդապետյանը՝ ընդգծելով՝ իրենք չեն խրախուսում այս դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականություն տեղի չունենա: «Մենք միայն այս խնդրով չի, որ հասկացել ենք՝ այս խնդիրը գոյություն ունի: Այս խնդրին աչալուրջ ենք և նաև ներգրավված ենք դրա ոչ քրեաիրավական լուծման գործընթացների մեջ»,- ընդգծեց նա:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին