Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար Անվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումները Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժել Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար Տեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարար

Որտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել
Հայաստան

Ինչո՞ւ է աղմկում Երևանը

Քչերը գիտեն, որ ձայնը կամ աղմուկը նույնպես կարող է դիտվել որպես աղտոտման տեսակ։ Մեծ քաղաքներում տրանսպորտի ինտենսիվ շարժը, շինարարական աշխատանքները բացի օդի աղտոտումից կարող են առաջացնել ձայնային աղտոտում։ Սա ժամանակակից մեծ քաղաքներին բնորոշ խնդիրներից է։ Տարբեր քաղաքներում տեղական իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել աղմուկի ազդեցությունը։ Թե ինչպիսին է այս առումով պատկերը մայրաքաղաք Երևանում, Top-News.am-ը փորձել է պարզել քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ։

Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ Երևանում աղմուկի մակարդակի վերաբերյալ համակարգված և մասնագիտական չափումներ գրեթե չեն իրականացվել։ Մասնագետի վերլուծությամբ աղմուկի բնույթը տարբեր է քաղաքի տարբեր հատվածներում։ Օրինակ՝ կենտրոնում առաջացող աղմուկը զգալիորեն տարբերվում է մյուս վարչական շրջանների աղմուկից։ 

Աղմուկի հիմնական պատճառները Երևանում

Վիկտոր Մնացականյանն առաջին հերթին նշեց հասարակական տրանսպորտը, մասնավորապես «Ժոնգթոնգ» տեսակի ավտոբուսները։ Նրա համոզմամբ՝ այս տեսակի ավտոբուսների օգտագործումը սխալ էր, քանի որ դրանց աղմուկը համեմատած ավելի բարձր է և զգալի ազդեցություն է ունենում քաղաքի միջավայրի վրա։ Կենտրոնին ոչ այնքան բնորոշ, բայց Երևանի մի շարք թաղամասերում աղմուկի աղբյուր է ընթացող շինարարությունը։

Աղմուկի մեկ այլ աղբյուր է փոքր ու մեծ սրճարաններից հնչող երաժշտությունը. «Կենտրոնում գրեթե յուրաքանչյուր սրճարան կամ փոքր առևտրի կետ իր պարտքն է համարում բարձր երաժշտություն միացնել։ Սա ոչ միայն ավելացնում է քաղաքային աղմուկը, այլ նաև անարգանք է մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ»,-նկատում  է Վիկտոր Մնացականյանը։ 

Այս ամենին ավելանում են նաև մեքենաների ձայնային ազդանշանները՝ էլ ավելի բարձրացնելով ընդհանուր աղմուկի մակարդակը։

Այնուամենայնիվ, Մնացականյանի գնահատմամբ, դրական միտում է, որ էլեկտրական մեքենաների թիվը աստիճանաբար աճում է։ Նրա կարծիքով՝ այդ գործընթացը պետք է ավելի խրախուսել, իսկ քաղաքի կենտրոնում նպատակահարմար կլիներ կիրառել միայն էլեկտրական ավտոբուսներ, ինչը կարող էր զգալիորեն նվազեցնել աղմուկը։

Մնացականյանը ընդգծում է, որ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը քաղաքային ռազմավարական մաստեր պլանի բացակայությունն է։ Ըստ նրա՝ «դա ամենակարևոր փաստաթուղթն է յուրաքանչյուր ժամանակակից քաղաքի համար», մասնագետը այն համեմատում է պետության սահմանադրության հետ՝ ընդգծելով դրա առանցքային նշանակությունը քաղաքային կառավարումը համակարգելու համար։

Ռազմավարական մաստեր պլանի առկայության դեպքում հնարավոր կլինի միաժամանակ լուծումներ տալ առանձին խնդիրների համար և կստեղծվի քաղաքի ամբողջական, համակարգված քաղաքականություն։

Սակայն քաղաքային աղմուկը միայն միջավայրային խնդիր չէ․ այն կարող է ունենալ նաև առողջական հետևանքներ։ Այդ մասին զրուցել ենք «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկ-աուդիոլոգ Նելլի Մոսեսովայի հետ։

Մասնագետի խոսքով՝ աղմուկի թույլատրելի մակարդակների վերաբերյալ միջազգային չափանիշներ է սահմանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այդ նորմերը տարբեր են՝ կախված միջավայրից։ Առանձին սահմանաչափեր կան ճանապարհների, բնակելի տարածքների և աշխատավայրերի համար։

Աղմուկի ուժը ընդունված է չափել դեցիբելներով (dB), որը ցույց է տալիս ձայնային էներգիայի լոգարիթմական մակարդակը. որքան ավելի բարձր է dB ցուցանիշը, այնքան ավելի ուժեղ է ձայնը:

«Օրինակ՝ ճանապարհների համար միջին թույլատրելի աղմուկը մոտավորապես 55 dB է։ Սակայն սա միջինացված ցուցանիշ է, քանի որ փողոցում աղմուկի մակարդակը մշտապես փոփոխվում է՝ կախված երթևեկության ինտենսիվությունից և այլ հանկարծակի ձայնային աղբյուրներից։ Գիշերային ժամերին թույլատրելի մակարդակը պետք է ավելի ցածր լինի»,- նշում է մասնագետը։

Մոսեսովայի խոսքով՝ Հայաստանում աղմուկի մակարդակի վերաբերյալ լայնածավալ և համակարգված ուսումնասիրություններ գրեթե չեն իրականացվել։ Թեև 2002 թվականին ընդունվել են համապատասխան սանիտարական նորմեր, որոնք որոշ դեպքերում նույնիսկ ավելի խիստ են, քան ԱՀԿ-ի առաջարկած չափանիշները, սակայն դրանց համապատասխանության վերաբերյալ ամբողջական չափումներ չեն հրապարակվել։

Այնուամենայնիվ առկա որոշ տվյալների համաձայն՝ որոշ տարածքներում աղմուկի մակարդակը կարող է մոտավորապես 20 dB-ով գերազանցել սահմանված նորմերը։ Մասնագետի խոսքով՝ աղմուկի հիմնական աղբյուրները քաղաքում ինտենսիվ երթևեկությունն ու շինարարական աշխատանքներն են։

Աղմուկի երկարատև ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին այն ազդում է լսողության վրա և ունի կուտակային ազդեցություն։

«Աղմուկը կարող է աստիճանաբար նվազեցնել լսողությունը։ Կան տվյալներ, որ լսողության խնդիրների մոտ 30 տոկոսը կարող է կապված լինել երկարատև աղմուկի ազդեցության հետ»,- նշում է նա։

Բացի լսողությունից, աղմուկը կարող է ազդել նաև նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա, առաջացնել քնի խանգարումներ և ընդհանուր առմամբ նվազեցնել կյանքի որակը։ Որոշ ուսումնասիրություններ այն կապում են նաև դեպրեսիվ վիճակների առաջացման հետ։ Մասնագետը ընդգծում է, որ աղմուկի վտանգը պայմանավորված է ոչ միայն դրա բարձրությամբ, այլև ազդեցության տևողությամբ։ «Օրինակ՝ 100 dB մակարդակի ձայնը չպետք է ազդեցություն ունենա 15 րոպեից ավելի»,— ասում է նա։

Իսկ ինչպե՞ս նվազեցնել աղմուկի ազդեցությունը

Բարձր աղմուկից պաշտպանվելու միջոցները տարբեր են՝ կախված միջավայրից։ Բնակարաններում հնարավոր է կիրառել ձայնամեկուսացնող պատուհաններ, պատերի հատուկ նյութեր կամ ձայնակլանող պանելներ։ «Նույնիսկ սովորական գորգերը կարող են որոշ չափով նվազեցնել ձայնը, քանի որ ունեն ձայնակլանող հատկություններ, սակայն ժամանակակից ձայնամեկուսացնող նյութերը շատ ավելի արդյունավետ են»,— նշում է մասնագետը։

Աշխատավայրերում թույլատրելի սահմանաչափերը կարող են ավելի բարձր լինել։ «Օրինակ՝ մինչև 85dB աղմուկը կարող է թույլատրելի լինել մինչև ութ ժամ աշխատանքի ընթացքում, սակայն այդ դեպքում անհրաժեշտ է ապահովել ընդմիջումներ և օգտագործել հատուկ ձայնապաշտպանիչ ականջակալներ»,- ասում է Մոսեսովան։ Նրա խոսքով՝ նման միջավայրերում աշխատողների մոտ նաև պարբերաբար պետք է իրականացվեն լսողության ստուգումներ։

Top-News.am