10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են
10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են: Կղզու էլեկտրական ցանցերի օպերատորը հայտարարել է, որ բլեքաութի պատճառները հետաքննվում են։ ԶԼՄ-ները գրում են, որ Կուբայի էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համակարգը փխրուն վիճակում է, նախկինում էլ խնդիրներ են եղել, սակայն հիմա իրավիճակը սրվել է վառելիքի պակասի պատճառով։
Հունվարի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Կուբա նավթի և նավթամթերքի մատակարարումները գործնականում դադարեցվել են։ Կուբայում ցույցեր են սկսվել, մարդիկ պահանջում են իշխանություններից՝ պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ:
Այս ֆոնին Դոնալդ Թրամփը կրկնել է, որ կարող է «վերցնել» Կուբան: Ավելի վաղ՝ Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո ցուցակում հաջորդը Կուբան է, կղզու իշխանությունը պետք է փոխվի: «Կա՛մ գործարք ենք կնքելու, կա՛մ անելու ենք այն, ինչ անհրաժեշտ է»,- հավելել է Թրամփը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...