Մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովը
Քիչ առաջ մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության III համաժողովը (Public Sector Innovation Forum III), որ կազմակերպել է ՄԱԶԾ Հայաստանի ԿԶՆ նորարարության կենտրոնը։ Համաժողովին մասնակցում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ։
Երկու օր շարունակ համաժողովի մասնակիցները կքննարկեն պետության կառավարմանն առնչվող հարցեր։ Գլխավոր հարցը լինելու է, թե ինչպե՞ս կարող են պետությունները ձևավորել կառավարման այնպիսի համակարգեր, որոնք ունակ են ապահովել ոչ թե կարճաժամկետ արդյունքներ, այլ երկարաժամկետ, համակարգային և կայուն փոփոխություններ։ Այդ համատեքստում քննարկումները կկենտրոնանան ինստիտուցիոնալ պայմանների, կառավարման նորարարական մոտեցումների և համագործակցության մոդելների վրա, որոնք պետական համակարգերին հնարավորություն են տալիս դառնալ փոփոխությունների ակտիվ նախաձեռնողներ։ Կարևոր ուշադրություն կդարձվի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, միջոլորտային և բազմաշահառու համագործակցության խթանմանը, ինչպես նաև հանրային արժեք ստեղծելու ավելի արդյունավետ և պատասխանատու մեխանիզմների ձևավորմանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսված են հիմնական ելույթներ, քննարկումներ և աշխատարաններ՝ միավորված մի քանի թեմատիկ ուղղությունների շուրջ։ Օրակարգը ներառում է առաքելահեն, մարդակենտրոն և ճկուն կառավարման մոտեցումներ, պետական ռազմավարությունների իրականացման մարտահրավերներ, հանրային ֆինանսների և ազդեցության ֆինանսավորման նոր մեխանիզմներ, հանրային ծառայությունների արդիականացում, ինչպես նաև առաջատար տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության ռազմավարական կիրառումը պետական կառավարման համակարգում։
Համաժողովում կքննարկվեն նաև կառավարման համակարգերում վստահության վերականգնման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցեր, քաղաքականությունների մշակման և իրականացման միջև առկա բացերի հաղթահարման ուղիներ, արժանապատվության և բարեկեցության վրա հիմնված սոցիալական քաղաքականությունների զարգացում, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով համակարգային փոփոխությունների ֆինանսավորման նոր մոտեցումներ։
Համաժողովի նպատակն է ստեղծել բաց և համագործակցային հարթակ՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և գործնական լուծումների մշակման համար՝ նպաստելով Հայաստանում ավելի ճկուն, արդյունավետ և մարդակենտրոն կառավարման համակարգի ձևավորմանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին