Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ
Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հատվածի նորարարությունների ֆորումի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է փոփոխություններին արագ և արդյունավետ հարմարվելուց և նոր մոտեցումներ որդեգրելուց։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում։ Նորարարությունը պետական կառավարման մեջ նշանակում է ոչ միայն նոր տեխնոլոգիաների կիրառում, այլ նաև մտածողության փոփոխություն։ Այն ենթադրում է ավելի բաց կառավարման մշակույթ, համագործակցություն տարբեր հաստատությունների միջև և քաղաքացիների կարիքներին ավելի զգայուն լուծումներ։
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն շարժվում է այդ ուղղությամբ՝ իրականացնելով հանրային կառավարման կարևոր և խորքային բարեփոխումներ։ Այս փոփոխությունների նպատակն է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ և ավելի հաշվետու՝ այն համապատասխանեցնելով ժողովրդավարական նորմերին և ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին»,- ասել է նա։
ՀՀ նախագահի խոսքով՝ այս ճանապարհին առանձնահատուկ կարևոր դեր ունեն հանրային ծառայողները՝ պաշտոնյաներ, որոնք իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծում են արդյունք, առաջարկում նոր լուծումներ և նպաստում ավելի արդյունավետ պետական համակարգի ձևավորմանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ