Թուրքական իշխանությունները շարունակում են ճնշել Էրդողանի գլխավոր մրցակցին. Իմամօղլուի բիզնեսը փոխանցվել է պետական վերահսկողության
Իսկ ավելի վաղ Իմամօղլուին զրկել էին համալսարանի դիպլոմից, ինչը խոչընդոտելու է նախագահական ընտրություններին մասնակցելու նրա հնարավորությունը։ Բացի այդ, նա մեղադրվում է կոռուպցիայի և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի համար։
Իմամօղլուի ձերբակալությունը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը իրավիճակը որակել է «շատ, շատ վատ զարգացում Թուրքիայում ժողովրդավարության և ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունների համար»։
«Մենք կոչ ենք անում, որ դա անհապաղ դադարեցվի, և Թուրքիայի ընդդիմությունը կարողանա մրցել կառավարության հետ, այլ ոչ թե հայտնվել դատարանում», - ասել է Շոլցը:
Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայում ևս 37 մարդ ձերբակալվել է սոցիալական ցանցերում իշխանությունների գործողությունները քննադատող հրապարակումների համար։ Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ասել է, որ 261 հաշիվներ հսկողության տակ են գտնվում, որոնք, ըստ իշխանությունների, «հանցագործություններ և ատելություն են հրահրում»։ Միևնույն ժամանակ, մեկ օրում X սոցիալական ցանցում ավելի քան 18 միլիոն հաղորդագրություն է հայտնվել Իմամօղլուի ձերբակալության թեմայով։


















































Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուն մեղադրվում է լրտեսության մեջ
Արտահերթ ընտրությունների և Իմամօղլուի ազատ արձակման կոչով խնդրագիրը ավելի քան 10 միլիոն ստորագրություն է հավաքել. Օզել
Թուրքիայում ձերբակալել են Իմամօղլուի փաստաբանին
Ֆրանսիան քննադատել է Էրդողանին
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...