Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Ղազախստանում նոր սահմանադրության հանրաքվեն միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում է

Ղազախստանում նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեին որպես միջազգային փորձագետ մասնակցող բելգիացի Ալբերտո Տուրկստրան բարձր է գնահատում հանրաքվեի անցկացման մակարդակն ու կատարված կազմակերպչական աշխատանքները՝ ընդգծելով, որ նոր փաստաթուղթը երկրի ապագայի համար կարևոր նշանակություն կունենա:

Բրյուսելում գործող վերլուծական և հասարակայնության հետ կապերի «Diplomatic World» նախագծի տնօրեն, փորձագետ Ալբերտո Տուրկստրան նման տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով տեղի ունեցած հանրաքվեի անցկացման գործընթացին ու հրապարակված արդյունքներին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ղազախստանում մարտի 15-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։

Բելգիացի փորձագետն այս արդյունքները զարմանալի չի համարում՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում է։

«Ինչ վերաբերում է մեզ և բոլոր միջազգային դիտորդներին, մենք որևէ լուրջ խախտում չենք նկատել։ Կարծում եմ՝ ամեն ինչ անցել է առանց միջադեպերի։ Գիտեք, որևէ լուրջ խնդիր չի եղել, որի մասին կարելի է հաղորդել։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ քվեարկության ընթացքում ղազախական կողմը հաշմանդամություն ունեցող անձանց, կույրերի համար ևս բոլոր հասանելիություններն ապահովվել էր։ Կազմակերպչական առումով Ղազախստանը միշտ շատ լավ աշխատանք է կատարում. նախապատրաստման և լոգիստիկայի առումով Ղազախստանը միշտ լավագույններից է աշխարհում: Բարձր եմ գնահատում հանրաքվեի անցկացման մակարդակն ու կատարված կազմակերպչական աշխատանքները››,-նշել է բելգիացի փորձագետը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է տալ Ղազախստանի ժողովրդին ընդունված նոր սահմանադրությունը՝ Ալբերտո Տուրկստրան շեշտել է, որ երկրի հին սահմանադրությունն այլևս չէր կարող ժողովրդին տալ այն, ինչ նրանք ցանկանում էին։ «Նոր սահմանադրությունը ներմուծում է նոր կառուցվածք, որի դեպքում օրենսդիր իշխանությունն ավելի անկախ կլինի գործադիր իշխանությունից, դատական ​​իշխանությունն ավելի անկախ կլինի գործադիր իշխանությունից, ուստի կլինի իշխանությունների ավելի հստակ տարանջատում։ Նախկինում օրենսդիր իշխանությունը գործում էր որպես գործադիր իշխանության շարունակություն՝ նախագահի որոշումները կանաչ լույսով ընդունելու համար։ Նախկինում ամեն ինչ կախված էր վերևում գտնվող անձից, իսկ նոր սահմանադրությամբ ամեն ինչ կախված է ինստիտուտներից ու դրանց դիմադրողականությունից, որակից և բնակչությանը ծառայություններ մատուցելու նրանց պատրաստակամությունից ու կարողությունից»,-ընդգծել է բելգիացի փորձագետը:  

Նրա դիտարկմամբ՝ ընդունված նոր փաստաթուղթն ավելի ճկուն ինստիտուցիոնալ կառուցվածք ունի, քանի որ երկպալատանի խորհրդարանից անցնում է կատարվում մեկպալատանի խորհրդարանի, ինչի շնորհիվ աշխատանքի կրկնօրինակումն ու բյուրոկրատիան ավելի քիչ կլինի: