Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է՝ 2025-ի առաջին եռամսյակի համեմատ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ նվազում նկատվում է բոլոր ուղղություններով։
«Եվ ֆիզիկական բռնությունների, և տարատեսակ ճնշումների, և հատկապես տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքների խախտումների առումով նկատելի նվազում է գրանցվել։ Ֆիզիկական բռնության դեպքը նախորդ տարվա առաջին եռամսյակում եղել է 2, այս տարվա նույն ժամանակահատվածում 1։ Տարատեսակ ճնշումները 2025-ի առաջին երեք ամիսներին 25-ն էին, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում՝ 22։ Եվ ահա շեշտակի նվազում է նկատվում տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշներում։ 7 խախտում այս եռամսյակի ընթացքում ենք արձանագրել, 29-ը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում»-ասաց Աշոտ Մելիքյանը։
Անդրադառնալով տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների դեպքերի կտրուկ նվազմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այստեղ երկու հիմնական պատճառ կա։
«Այդ խնդիրների մասին բավական շատ էր բարձրաձայնվում։ Դրանով պետական մարմիններն էին սկսել զբաղվել, որովհետև իրենք էլ էին նկատում բացերը։ Դրանից բացի, կա թվային հարթակում շատ տեղեկություններ հասանելի դարձնելու միտում։ Դա կարող է օգտակար լինել իրավիճակի բարելավման հարցում»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը շարունակում է նույն տեմպով մնալ։ Այս տարվա առաջին եռամսյակում նոր դատական գործերը 14-ն է եղել։ Այս ցուցանիշը, համեմատած թե 2025-ի առաջին եռամսյակի, թե այլ եռամսյակային թվերի հետ, միտումը նույն ձևով պահպանվում է։ Դատական հայցերը ներկայացվել են թե պաշտոնյաների, թե բիզնես ոլորտի ներկայացուցիչների, թե լրագրողների, թե ընդդիմադիր գործիչների, թե առանձին քաղաքացիների կողմից։ Բոլոր դեպքերը բացառապես վիրավորանքի ու զրպարտության հիմքով են։
Ամփոփելով թվերը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2026-ի առաջին եռամսյակը հարաբերական հանգիստ է եղել։


















































Վալմարի նոր ցուցահանդեսը․ «Աշնանային բնապատկերների շարք»
Չհայտարարված այցով Կիև է ժամանել արքայազն Հարին
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդ...
Իրազեկում․ ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Դիլիջանի լիմոնադի արտադրամասում հայտնաբերվել են լուրջ սանիտարական խախտումներ, գործունեությունը կասեց...
16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր
Պաշտպանության ոլորտում ստորագրվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համ...
Ապրիլի 14-20-ը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան երե...
Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ