Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տուն
Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Զահրա Ղանբարին հրաժարվել է Ավստրալիայից ապաստան ստանալ և լքել է երկրի տարածքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Independent-ը։ Ղանբարին իրանական պատվիրակության հինգերորդ անդամն է, որը Ասիայի գավաթի խաղարկությունից հետո ցանկություն էր ստացել ապաստան ստանալ Ավստրալիայում սակայն հետո չեղարկել էր իր որոշումը։
Ասվտրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բյորքի գրասենյակի խոսնակը մարտի 16-ին հաստատել է, որ հավաքականի անդամը կիրակի ուշ երեկոյան մեկնել է երկրից։
Իրանական պատվիրակության յոթ անդամ ընդունել էին Ավստրալիայի կողմից առաջարկվող մարդասիրական վիզաները, սակայն նրանցից հինգը, ի վերջո, որոշել էին վերադառնալ տուն։ Ղանբարիի վերադարձով Ավստրալիայում մնում է ապաստան ստացած իրանական հավաքականի միայն երկու անդամ։
Իրանական պետական լրատվամիջոցները ողջունել են հավաքականի անդամների՝ տուն վերադառնալու որոշումը։
Թիմը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, ինչ մարտի 2-ին Ավստրալիայում Ասիայի գավաթի խաղից առաջ հավաքականի անդամները հրաժարվել էին կատարել Իրանի օրհներգը։ Կային քննարկումներ, թե խաղացողները կամ նրանց ընտանիքները կարող են հետապնդումների ենթարկվել իրենց ակնհայտ անհնազանդության պատճառով։ Այդ պատճառով Ավստրալիայի կառավարությունը նրանց բոլորին անհատապես հնարավորություն տվեց դիմել ապաստանի համար։ Վեց խաղացողներ և անձնակազմի մեկ անդամ ընդունել էին առաջարկը։ Հետագայում, սակայն, նրանք աստիճանաբար սկսեցին հրաժարվել ապաստան ստանալու մտքից և հայտնեցին Իրան վերադառնալու ցանկության մասին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին