«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի մասին Արաբկիր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից, ինչից հետո ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ