Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով Ռուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10 Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել

Ղազախստանում քվեարկողների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նոր սահմանադրությանը

Ղազախստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով երկրի նոր սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների 87.18 տոկոսը կամ 7 միլիոն 954 հազար 667 մարդ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքները ներկայացրել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև հայտնել է, որ երկրի նոր Սահմանադրության հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 9 միլիոն 127 հազար 192 մարդ  կամ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների 73.12%-ը։  

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել էր հանրաքվեի քարոզարշավին ակտիվորեն մասնակցած երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և անդրադարձ կատարել քվեարկության դրված փաստաթղթի կարևորությանը: «Այս օրը, անկասկած, ընդմիշտ կմնա երկրի տարեգրքերում։ Այսուհետ մարտի 15-ը կնշվի որպես Սահմանադրության օր։ Ես կարդացել եմ բազմաթիվ երկրների սահմանադրություններ և վստահորեն կարող եմ ասել, որ մեր հիմնական օրենքը ամենաառաջադեմներից է», - ասել է Տոկաևը։

Ղազախստանի նախագահը շեշտել է, որ նոր սահմանադրությունը հիմնականում կենտրոնացած է երիտասարդության վրա, նրանում առկա են այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են կամավորությունը, գիտությունը, նորարարությունը և արհեստական ​​բանականությունը։  

«Կատարվել է լայնածավալ արշավ։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Այս ամռանը խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և մենք պետք է դրանք անցկացնենք միասնական՝ որպես մեկ երկիր։ Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը պետք է լինի երիտասարդների խորհրդարան»,-հայտարարել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։  

Ղազախստանում նոր սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է մարտի 15-ին՝ տեղական ժամանակով 7:00-ից մինչև 20:00-ն:

Հանրաքվեում Ղազախստանի քաղաքացիներին տրվել է մեկ հարց. «Դուք ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր սահմանադրությունը, որի նախագիծը լրատվամիջոցներում հրապարակվել է 2026 թվականի փետրվարի 12-ին»։  

Քվեաթերթիկն առաջարկել է պատասխանի երկու տարբերակ՝ «Այո՛, ընդունում եմ» կամ «Ո՛չ, չեմ ընդունում»։  

Նոր սահմանադրության տարբերակի առանձին գլուխների կամ հոդվածների համար առանձին քվեարկություն նախատեսված չի եղել։ Այն պարզապես ընդունվել կամ մերժվել է ամբողջությամբ։  

Սահմանադրության նախագծի տեքստը ղազախերենով և ռուսերենով, ինչպես նաև աուդիո տարբերակը հասանելի է եղել բոլոր ընտրատեղամասերում։  

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նոր սահամանդրության վերաբերյալ հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ուներ ավելի քան 12 միլիոն ընտրող։  

Հանրաքվեի ընթացքը վերահսկելու համար հավատարմագրվել էին 359 միջազգային դիտորդներ և 206 օտարերկրյա լրագրողներ։ Բացի այդ, 54 երկրներում բնակվող կամ ճանապարհորդող Ղազախստանի քաղաքացիները հանրաքվեին մասնակցելու հնարավորություն են ունեցել ընդհանուր առմամբ 71 ընտրական հանձնաժողովներում, որոնք ստեղծվել են Ղազախստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում։

Ընդհանուր առմամբ փոփոխությունները վերաբերում են երկրի հիմնական օրենքի տեքստի 84 տոկոսին։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը երկրում մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:  

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր սահմանադրության ընդունման պայմաններում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Արդեն նոր՝ մեկպալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել հուլիսին։