Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը կվերահաստատի Անկարայի պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար, ինչպես նաև հանդես կգա Սև ծովում լարվածության հետագա սրումը կանխելու կոչով։ Նա մտադիր է կրկնել Թուրքիայի առաջարկը՝ սահմանափակ հրադադար հաստատելու նավահանգիստների և էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը դրական է գնահատում Թուրքիայի կողմից ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման հնարավոր առաջարկը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս հանդես է եկել երկու երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։
Գործակալության տեղեկություններով՝ Մոսկվայում նախատեսված քննարկումների ընթացքում Հաքան Ֆիդանը կանդրադառնա նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։
Նշվում է, որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ընտրական հաղթանակից հետո Երևանը շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչը, ըստ Reuters-ի, կարող է արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության...
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...