ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
Ինչպես հաղորդում է Իրանի ԱԳՆ-ն, Արաղչին այս հայտարարությունն արել է Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։
«Արաղչին այս հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը համաձայնագրի իրականացման համար՝ միաժամանակ շեշտելով Լիբանանի դեմ (Իսրայելի կողմից իրականացվող) ագրեսիայի և ապակայունացնող հարձակումների լիարժեք դադարեցման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ-ն և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ համաձայնության են հասել խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման շուրջ։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ «եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք ամբողջ ուժով»։


















































Պակիստանի վարչապետ. ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում
ԱՄՆ-ը պատրաստվում է Ժնևում համաձայնագիր ստորագրել Իրանի հետ
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանին հարվածելու ծրագրերի չեղարկման մասին
Իրանը հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի հիմնական կետերը համաձայնեցված են
ԱՄՆ-ն և Իրանը շփվում են սուրհանդակների սխեմայով՝ Խամենեիի պաշտպանելու համար
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության...
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...