Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործի COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ) Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր Սարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար Թող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ Մաթևոսյան Կոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ին ՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ) Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու Գուտերեշ Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ

Հոկտեմբերի 16-30-ը «Մերիդիան» համալիրի տարածքում թռիչքների ժամանակավոր արգելք կգործիCOP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը (տեսանյութ)Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումըՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատորՍարգիս Խանդանյանը Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինԵվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համարԹող Երևանը հիշվի վայր, որտեղ աշխարհը ոչ միայն գնահատեց կենսաբազմազանության պահպանության առաջընթացը, այլև արագացրեց այն․ ՄաթևոսյանԿոբախիձեն ժամանել է Հայաստան` մասնակցելու COP 17-ինՆԳՆ Փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմը Շվեյցարիայում մասնակցել է EU MODEX դաշտային վարժանքին (տեսանյութ)Պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել. Անտոնիու ԳուտերեշՄի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվիԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՈր մարդիկ իրենց տուն գնալու համար ստիպված չլինեն սահմանը հատել (տեսանյութ)Լոռու մարզի քրեական ոստիկանները 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՀարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անումԴրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվիՏնտեսվարողներին հոկտեմբերին ևս արտահանման աջակցություն կտրամադրվիԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջՌուսաստանը Թրամփի ուղի նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. ԼավրովՉի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)Համարանիշերի ցանկում կներառվի XYZ թվերի համադրությամբ նոր ձևաչափԳոլառատ հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվել նաև մամուլի ասուլիսների ժամանակՀայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն. Գուտերեշը՝ COP17-ի կազմակերպման մասինԵԱՀԿ-ն փոխում է այն ընկալումներն ու ակնկալիքները, որ Հայաստանում եղել են ԵԱՀԿ-ի շուրջ (տեսանյութ)Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԵս սրտի օլիգարխ չունեմ (տեսանյութ)Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ ԲաղաՄոլդովական փողոցում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելԸնտանեկան բռնության դեմ պայքարը՝ նոր գործիքակազմովՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն ապահովում են COP17-ի անվտանգ ընթացքըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. ՏոկաևՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՀնարավոր չէ տունը տանիքից սկսել՝ այն կառուցվում է հիմքիցՍամվել Թադևոսյանը՝ Golden Globes-ի Beacon Award մրցանակակիրՀոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժանումներիԴարձի՛ր կամավոր. Արդարադատության նախարարությունը ընդունում է նոր հայտերԲնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում է պետությունը. ԱվանեսյանՄարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալՏանիքը՝ Հայաստան. եզդիական համայնքին նվիրված «Զինակից քույրեր» ֆիլմի ցուցադրությունԱՄՆ-ի 72 պաշտոնաթող զինվորականներ բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանըՍիսիանի ոստիկանները ձերբակալել են 13-ամյա դստեր նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրած 44-ամյա տղամարդունՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըCOP17-ի շրջանակում ծախսված ամեն լումա մտնելու է ՀՀ քաղաքացիների գրպանը և վերադառնալու է պետբյուջե. ՓաշինյանԴեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. ՀարիսՌուբեն Ռուբինյանը հանդիպել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետBitcoin-ի գինը կտրուկ նվազել է COP17-ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն լինելու է, Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ դեռևս հաստատում չկաՍահմանի երկու կողմերում էլ անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն (տեսանյութ)
Մշակույթ

Արգիշտիխինիլի հնավայրում հայտնաբերվել է Հայաստանում աճյունասափորային ամենամեծ դամբարանադաշտերից մեկը

Արմավիրի մարզում գտնվող Արգիշտիխինիլի ուրարտական հնավայրում 2026 թվականի պեղաշրջանը, որը մեկնարկել է մայիսի երկրորդ կեսին և կամփոփվի հունիսի 22-ին, բավականին խոստումնալից է։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արգիշտիխինիլիի հայ-լեհական արշավախմբի ղեկավար Հասմիկ Սիմոնյանը նշեց, որ   այս տարվա պեղումների ընթացքում քաղաքային թաղամասում հայտնաբերվել են տնտեսական նշանակության շինություններ, մեծ քանակությամբ խեցեղեն նյութեր, գարեջրի և գինու անոթներ, հացահատիկի պահեստավորման կարասներ, ինչպես նաև երեք թոնիր։ «Ենթադրվում է, որ  այդ հատվածում գործել է խոհանոցային համալիր։ Հայտնաբերվել են նաև կենդանական ոսկորներ և գինու մշակման հետքեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այժմ պեղավայրի տարածքում իրականացվում են  ծածկման և հայտնաբերված նյութերի մշակման աշխատանքներ։

«Պեղումները հնավայրում շարունակվում են 2024 թվականից՝ կենտրոնանալով քաղաքային թաղամասի և աճյունասափորային դամբարանադաշտի ուսումնասիրման վրա։ Վերջին երեք տարիներին հնագետներն ուսումնասիրում են բնակելի ու տնտեսական կառույցներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել Ուրարտուի հասարակ բնակչության առօրյայի մասին։ Առանձնահատուկ նշանակություն ունի դամբարանադաշտի ուսումնասիրությունը։ Երեք պեղաշրջանների ընթացքում այստեղ արդեն հայտնաբերվել և ուսումնասիրվել է 27 աճյունասափոր»,-ասաց նա։

Հասմիկ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի տարածքում առաջին անգամ մեկ վայրում արձանագրվել է նման մեծ թվով աճյունասափորների կուտակում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ուրարտացիները կիրառել են դիակիզման թաղման ծես։ Աճյունասափորների համակարգչային տոմոգրաֆիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դրանցից յուրաքանչյուրում, նախնական տվյալներով, տեղադրված են մեկ անհատի ոսկորները։

«Աճյունասափորներում հայտնաբերվել են նաև զարդեր, ականջօղեր և այլ ուղեկցող նյութեր։ Հնագետները նշել են, որ պեղված փոքր չափերի աճյունասափորներից մեկում իրականացվել է մանկական թաղում, ինչը կարևոր տեղեկություններ է տալիս ուրարտական հասարակության թաղման ծեսի վերաբերյալ»,-հավելեց Սիմոնյանը։

Նա նշեց, որ Արգիշտիխինիլիի պեղումները բացառիկ են նաև համագործակցության ձևաչափով, քանի որ առաջին անգամ Հայաստանում մեկ հուշարձանի ուսումնասիրման համար միավորվել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանը և լեհ գործընկերները՝ Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության կենտրոնից։ «Ծրագրի նպատակն է վերականգնել ոչ միայն ուրարտական թաղման ծեսերի, այլև Արգիշտիխինիլիի հասարակ բնակչության առօրյա կյանքի պատկերը։ Հետազոտություններին ներգրավված են նաև քիմիկոսներ, երկրաքիմիկոսներ և ֆիզիկոսներ, որոնք փորձում են պարզել բնակավայրի ջրամատակարարման համակարգերը, գյուղատնտեսական տարածքների տեղակայումը և բնական միջավայրի առանձնահատկությունները»,-ասաց նա։

Արշավախմբի ղեկավարը հավելեց, որ հնավայրից պեղված նյութերը թվագրվում են մ.թ.ա 8-7-րդ դարերով։ Դրանք հանձնվելու են Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարան։

Հաջորդ տարի Արգիշտիխինիլիի պեղումները կընդլայնվեն։ Ծրագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով։ Արդեն իսկ  իրականացվել է ծրագրի երրորդ փուլը։