Սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար` 69 միավոր հատուկ տեխնիկա
Երևանի քաղաքապետարանը 2026թ. նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար:
***
Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025թ. ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին և ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ տարեկան կխնայվի շուրջ 100 մլն դրամ։
***
2026թ. հունվարի 5-ին հիմնադրված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ՝ տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ: Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի և կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաև թվայնացվել է 81 երթուղի (64՝ ավտոբուսային, 5՝ տրոլեյբուսային, 12՝ միկրոավտոբուսային)։ Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են «Wialon և Nimbus» համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են՝ 81-ից 35-ի։ Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավվել են որոշ երթուղիներ և ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։ Նշենք նաև, որ Yandex ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն, և քննարկվում է նրանց ծրագրային լուծումների կիրառելու հնարավորությունը։
***
Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի և Արցախի փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Աշխատանքների ձեռքբերման հայտերը կբացվեն ապրիլի 6-ն է:
***
Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի 2/1 հասցեում գտնվող Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցի բակի խաղահրապարակն ու հանրային ֆուտբոլի դաշտը կհիմնանորոգվի: Աշխատանքային նախագիծը մշակել է «ԻՆԻՇԸԹԻՎ» ՍՊԸ-ն. նախատեսվում է իրականացնել շուրջ 765 քմ մեծածավալ հիմնանորոգում՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից մարզական տարածքներ՝ վազքուղիներով, հեռացատկի և թիմային խաղերի համար նախատեսված գոտիներով, ինչպես նաև հանրային ֆուտբոլի դաշտ՝ դպրոցականների և Կիլիկիա թաղամասի մարզասեր բնակչության համար:
***
2025թ. ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն։ Մասնավորապես, ստերջացվել և կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել է 2703 շուն, կատաղություն հիվանդության դեմ վերապատվաստվել է 671 շուն, քնեցում/անկում՝ 766 շուն, խնամակալ է գտել 83 շուն։ Մայրաքաղաքի փողոցներից և բակերից հավաքվել և ոչնչացման է ուղարկվել 1158 անկած կենդանու դի։ Կազմակերպված կրթական արշավներին մասնակցել է շուրջ 200 երեխա։ Տարվա ընթացքում կազմակերվել են կենդանիների խնամքի օրեր, որոնց մասնակցել են բազմաթիվ անհատներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
***
Երևանում, մթնոլորտային առաստաղի բարձրացմամբ պայմանավորված, փետրվար ամսին ստացված տվյալներով օդի որակը լավ վիճակում է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Օդի որակին և քաղաքին վերաբերող մի շարք կարևոր տվյալներ կարող եք տեսնել gis.yerevan.am հարթակում։
***
Նոր Նորք վարչական շրջանի 2026թ․ աշխատանքային ծրագրով բարեկարգվում է Մոլդովական փողոց հ․29/6 հասցեից Բագրևանդի փողոց ընկած մայթային հատվածը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ