Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել «Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ Քոչարյան Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվել Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնին Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը Ուրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս Հարպանտիդիս Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոԱրդյո՞ք ընտրություններին մասնակցում են ուժեր, որոնց նպատակն է ձայն «փոշիացնելը»
Հայաստան

Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։ Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։

«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար, այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում են մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։

«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։

Նրա խոսքով՝ ներկայում բժշկական մասնագիտություններով սովորում է ավելի քան 10,000 ուսանող։ Ըստ էության, երկրի յուրաքանչյուր տասներորդ ուսանողը սովորում է բժշկական ուղղությամբ, որը, ըստ նախարարի, կարևոր ցուցանիշ է. «Բժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանում։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որը վկայում է մեր երկրում ձևավորված կրթական ավանդույթի և որակի մասին»։

2025 թ․ հոկտեմբերի 20-ից ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը սահմանում է նոր իրավական շրջանակ, որը միտված է կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես՝ բժշկական կրթության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին, որը կնպաստի առողջապահության ոլորտի մասնագետների մրցունակության բարձրացմանը նաև միջազգային աշխատաշուկայում։

«Օրենքն առանձին կարգավորումներ է նախատեսում բժշկագիտության համար՝ այն դիտարկելով որպես կարգավորվող մասնագիտություն։ Օրենքը նախատեսում է նաև հատուկ ընթացակարգեր բժշկական ոլորտում որակավորում ստացած մասնագետների հետագա կրթության կազմակերպման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը, մասնավորապես՝ քոլեջների դերը։ Նրա խոսքով՝ առողջապահության համակարգը ենթադրում է ամբողջական շղթա, և կարևոր է, որ որակական փոփոխությունների գործընթացում նույնքան առանցքային տեղ հատկացվի նաև քոլեջային կրթությանը. «Կարծում եմ՝ այս ուղղությամբ բժշկական մասնագիտությունների շրջանակում դուալ կրթության ներուժը դեռ լիարժեք իրացված չէ։ Հուսով եմ, որ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում այլ երկրներում, և ինչպես կարող ենք փոխանակել փորձ ու կարծիքներ՝ այս ոլորտում ավելի արդյունավետ աշխատելու համար»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև գիտության և հետազոտության ոլորտում բժշկական մասնագիտությունների կարևորությանը։ Նրա խոսքով՝ որակի մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ շղթան ամբողջական է, և պրակտիկ աշխատանքը շարունակաբար զուգորդվում է հետազոտության հետ՝ նպաստելով աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նոր մեթոդների ներդրմանը։

Նախարարի խոսքով՝ բժշկագիտությունը ճանաչվել է գերակա ուղղություն Կառավարության՝ վերջերս ընդունած ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրով․ «Միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հայկական 9 գիտական ամսագրերից 2-ը բժշկագիտության ոլորտից են, իսկ Հայաստանի յուրաքանչյուր հինգերորդ գիտական հրապարակումը վերաբերում է բժշկագիտությանը, ինչը նշանակում է՝ այստեղ մեծ ներուժ կա»։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՀԿ-ի ազգային ռազմավարությունների և առողջապահության համակարգերի բաժնի տնօրեն Նատաշա Ազոպարդի Մուսկատը:

Երկօրյա աշխատաժողովը կազմակերպվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության DG ENEST ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև առցանց ձևաչափով՝ Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղզստանից: